ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Արևմուտքը կփորձի զսպել Ադրբեջանին

Արևմուտքը կփորձի զսպել Ադրբեջանին
12.09.2023 | 13:48

Ամենայն հավանականությամբ, այս անգամ էլ խուսափեցինք պատերազմից, ավելի ճիշտ, հետաձգեցինք։ Եվ դրա դիմաց վճարեցինք ուկրաինական այցով և հակառուսական դեմարշերով։

Արևմուտքը ստացել է այստեղից ռուսներին հանելու բացառիկ շանս։ Եթե Արևմուտքը մեզ այնպիսի օգնություն ցուցաբերի, որի արդյունքում մենք ունենանք գոնե մասնակի հաղթանակ, ապա ռուսամետությունը Հայաստանում կոչնչացվի։ Հաշվի առնելով ուկրաինական փորձը՝ նրանք կարող են 2-3 ամիսների ընթացքում մեր բանակին անհրաժեշտ ուժը փոխանցել։

Բայց չեմ կարծում թե արևմտյան առաջնորդները կունենան այդքան վճռականություն և այդ քայլին կգնան։ Դրա փոխարեն, նրանք կփորձեն ուղղակի զսպել Ադրբեջանին։ Ուկրաինայում և Աֆրիկայում նրանք պարտվում են հենց իրենց անվճռականության պատճառով։ Այստեղ էլ, եթե պահը բաց թողեցին, ապա, ի վերջո, կրելու են հերթական աշխարհաքաղաքական պարտությունը և տարածաշրջանը ամբողջովին հանձնեն ռուսներին։

Սովետական Միության նկատմամբ Արևմուտքի տարած հաղթանակի կարևորագույն գործոններից մեկն այն էր, որ Արևմուտքի դաշնակիցները միշտ հաղթում էին ՍՍՀՄ դաշնակիցներին, որի արդյունքում սովետները շարունակաբար կորցնում էին աջակից երկրներին և աշխարհաքաղաքական նահանջ էին ապրում։ Իսկ հիմա տեղերով փոխվել են՝ ռուսների դաշնակիցները հաղթում են Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1713

Մեկնաբանություններ