1992-ի հենց այս օրը՝ մայիսի 18-ին, ազատագրվեց Բերձորը, որով նաև բացվեց մարդասիրական միջանցքը։ Բերձորի ազատագրումը մեզ համար պատմական անհրաժեշտություն էր...
Երբ Սովետը քանդվում էր, Հայաստանն այդ պահին ուներ լուրջ արդյունաբերություն։ Հայաստանի տարածքի ու բնակչության պահով արդյունաբերությունն ավելին էր, քան շատ ուրիշ հանրապետություններում։ Սովետի քանդվելու ժամանակ Հայաստանի ամենալուրջ պրոբլեմը դարձավ այդ արդյունաբերությունն աշխատեցնելը։
Մինչև 2020-ը ես շատ մեծ դժվարությամբ էի մարդկանց ընկալմանը հասցնում, որ Քելբաջար չի, այլ Քարվաճառ է, որ Ղարաբաղ չի , այլ Արցախ է, որ Լաչին չի, այլ Քաշաթաղ է և այլն։
Այս խորհրդածության գործնական եզրակացությունը թող լինի մեր ժողովրդի բոլոր խավերի մեջ Ավետարանի խոսքը տարածելը, բացատրելը, մեր եկեղեցական արարողություններն ու ծիսակատարությունները հասկանալի դարձնելը և ժողովրդին ու մեր մանուկներին, պատանիներին հոգևոր աղոթքներ ու եկեղեցական երգեր սովորեցնելը: Ահա թե ինչու մեր մտքի մեջ գաղափարը ծնվեց մեր քիչ իմացածից բաժին հանել մեր ընթերցասեր ժողովրդին և այսպիսով օգտակար լինել հոգևոր կյանքի ամրապնդմանը:
Էսօր ռադիոյի օրն է։ Էն տարիներին ռադիոն տան անդամ էր՝ ամենաշատախոս անդամը։ Սովորաբար, երբ տանը լռություն էր, դա նշանակում էր, որ ռադիոն ցածր միացրած է...
Չէի կամենա անդրադառնալ թուրքական քարոզչությանը ներդաշնակ՝ Հայոց Եկեղեցու հասցեին հնչող անհեթեթ հարցադրումներին ու կեղծիքներին, բայց այս մեկն առանձնացնեմ.
«Իսկ ո՞ւր էր Հայ Եկեղեցին պատերազմի օրերին»:
Ռուսաստանը զանգվածաբար դատարկում է քաղաքացիական բնակչությունից Կուրսկի շրջանը։ Ուկրաինայի զորքի առաջխաղացումը թեպետ կասեցվել է, բայց նրանց հաջողվել է մեծ թվով տարածքներ գրավել։ Ռուսական իշխանության համար Կուրսկի շրջանի հսկայական հատված թշնամուն զիջելը մեծ խնդիր չէ, ասում են՝ ժամանակի հարց է, էլի հետ կվերցնեն։