Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Պահելու մի ձև մնաց

Պահելու մի ձև մնաց
15.08.2023 | 13:41

Արցախը Հայաստանի հենման կետն է, եթե պահենք` կփրկվենք, չպահենք` հաջորդը Սևանն ու Երևանն են լինելու։

Պահելու մի ձև մնաց՝ տասնյակ հազարավորների համահայկական պայքար փողոցում։

Որ օրը ժողովրդի մեծամասնությունը առավել վճռական գտնվեց իր համոզմունքներում, այդ օրվանից էլ սկսելու է ժողովրդի բոլոր պրոբլեմների լուծումը՝ անվտանգությունից մինչև զարգացում ու բարեկեցություն։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2106

Մեկնաբանություններ