«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Միայն Արցախի ժողովուրդը չէ, նրա զորքն էլ է վտանգված

Միայն Արցախի ժողովուրդը չէ, նրա զորքն էլ է վտանգված
02.08.2023 | 19:45

Ասելը հեշտ է, դժվարը դիմանալն է, արցախցիներ, բայց դիմացեք:

Ավելի վատ օրեր է Սյունիքը տեսել 90-ականների պատերազմին. ծայրահեղ թերսնում, անլույս ու ցուրտ, ամենին գումարած՝ ամեն օր ավեր ու մահեր, հրետակոծության տակ, բայց դիմացել է, մի թևից պատերազմական, մյուս թեևից՝ խաղաղ զոհեր...

Էլի երեխաներ են վիժվել, էլի կանայք են իսպառ զրկվել մայրանալու բերկրանքից, էլի միակ սնունդը հացն էր՝ տալոնով, գրամով, փշուրն էլ էին կշռում, այն էլ՝ ինչ հաց. կապտած, դառնահամ ցեխաքար:

Մենք հո չգիտեի՞նք, թե պատերազմն ինչով է ավարտվելու, յաբախտի ապրում էինք, յաբախտի դիմանում ու կռվում՝ չկորցնելով հավատ ու հույս:

Էսպես չի մնա՝ Թումանյանն էր ասում:

Իրոք որ՝ էսպես չի մնա, աշխարհում ամեն ինչ վերջ ունի, սա էլ վերջ կունենա, պատերազմի հանցագործները կկանգնեն մարդկության դատի առաջ:

Ինձ հիմա ծայրահեղ հուզում է նաև ՊԲ 15 հազար զորքի վիճակը, որին ազերու կամանդիրը համարում է իր գերիները ու բարձրաձայն հայտարարում, հոխորտում, որ մենք՝ երկու, ինքը՝ 15 հազար գերի ունի Ստեփանակերտում, որոնց ամեն վայրկյան կարող է դատել ու քշել բանտերը:

Էսօր սա լսելով զորական ընկերներից՝ սարսռացի...

էդ տականքը իրենց էն երկու բանդիտին, որ մեզ մոտ դատվեցին վերջերս, համարժեքում է Արցախի կանոնավոր զորքի հետ ու հաթաթա տալիս:

Էս մինչև ուր ենք գլորվել, որ թշնամին դրել հաշվել է մեր ատամները:

Էսպես չի մնա, պայթյունն անխուսափելի է լինելու, բայց փաստը՝ փաստ է, որ ծայրահեղ վտանգված են Արցախի ժողովուրդն իր զորքի հետ, և հուսահատեցնողը ոչ այնքան սա է, որքան երկու կառավարությունների բռնած ամորֆ ու անկյալ դիրքը: Կտրուկ, արդյունավետ, անկեղծ ու սրտացավ բան չեմ տեսնում, հույսները միայն նույնքան ամորֆ միջազգային կոչերն ու հայտարարություններն են:

Ազգը սրանց շուտափույթ հրաժարականը պիտի պահանջի՝ հեղեղելով հրապարակները:

Չարիքի փոքրագույնն է, ուրիշ ելք չկա:

Ինչ լավն էին Գուսան Հայկազունու երգի տողերը, և ինչ ոգևորությամբ էր սերունդս երգում.

-Որքան էլ որ դժվար լինի՝ դիմացեք...

Սուսաննա Բաբաջանյան

Գորիս

Դիտվել է՝ 1652

Մեկնաբանություններ