ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Ինքնօգնության անկարող ժողովրդին ոչինչ օգնել չի կարող

Ինքնօգնության անկարող ժողովրդին ոչինչ օգնել չի կարող
11.03.2023 | 10:32

ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունների զեկույցում շեշտվում է, որ Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճնշում գործադրել Հայաստանի դեմ, սակայն ողջ, շեշտում եմ` ամբողջ Արևմուտքը հրաժարվում է որևէ սանկցիա կիրառել Ադրբեջանի նկատմամբ, մինչդեռ սանկցիաներ պատրաստ են կիրառել, օրինակ, միտինգներ ցրելու համար և այլն։


Հայաստանի արևմտյան ենթակայության քաղակտիվիստներն ու փորձագետները բացատրում են սա բացառապես մի ճղճիմ հանգամանքով, թե Հայաստանը ռուսական ծիրում է, սակայն հիմա Հայաստանը այնքանով է ռուսական ծիրում, որքանով ես հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ։


Փոխարենը Ադրբեջանում է գտնվում ՆԱՏՕ-ի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Օղուզը՝ քննարկելու Ադրբեջանի բանակի և ՆԱՏՕ-ի հետագա համագործակցությունը։ Վստահաբար՝ ՆԱՏՕ-ին Ադրբեջանը պետք է հակաիրանական հնարավոր արշավանքի համար, իսկ մինչ այդ, եթե Ադրբեջանը ուղիղ եթերում ցեղասպանություն անի, և՛ ողջ Արեւմուտքը, և՛ ՆԱՏՕ-ն խոսելու են փաստահավաք խմբերի մասին։
Սա է իրականությունը, և հիմա Ադրբեջանը ունի ողջ Արևմուտքի գործնական աջակցությունը, իսկ Հայաստանը ունի Արևմուտքի միայն տեսական աջակցությունը։
Ցեղասպանվող ժողովրդի վերջին կանչը կրկին «անգլիական նավերն» են, այնինչ ինքնօգնության անկարող ժողովրդին ոչինչ օգնել չի կարող։


Արա Պողոսյան

Դիտվել է՝ 14931

Մեկնաբանություններ