17.05.2019|
03:22
Շատ զարմանալի է նաև լիազոր մարմնի՝ ՀՀ մշակույթի նախարարության, դիրքորոշումը։ Մշակույթի (դեռևս ինքնուրույն գործող) փոխնախարար Տիգրան Գալստյանը, որը մի քանի օր առաջ եղել էր տեղում, կատարել դիտարկում և այդ վանդալիզմ-արարքը նկարահանող տեսախցիկի առջև ցուցադրում էր ավերման ենթարկված տարածքից ի հայտ եկած խեցեղենի, ոսկորների բեկորները, և կարծեք թե այնքան էլ պատասխանատվություն չէր զգում իրենց նախարարության ենթակայության տակ գործող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանության ծառայության» և նրա Արագածոտնի մարզային ծառայության պատասխանատուի կատարած հանցանքի համար (Ամբերդի մերօրյա լենքթեմուրները):