-
03.02.2013|
10:37
Համաշխարհային բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափին տեղեկացրել է, որ ՀԲ տնօրենների խորհուրդը Հայաստանին է հատկացրել հերթական վարկային ծրագիրը` 45 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որն առաջիկա 4 տարիներին ուղղվելու է ճանապարհաշինությանը, ճանապարհների սպասարկմանն ու պահպանմանը:
-
03.02.2013|
10:35
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, որ հունվարի վերջին Երևանում էր, ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին ուղղված կրակոցները մահափորձ չի համարում:
-
02.02.2013|
15:28
Կոնգրեսի շենքում փակ արարողության ընթացքում տեղի է ունեցել ԱՄՆ նոր պետքարտուղար Ջոն Քերիի երդման արարողությունը։ Այս պաշտոնում Քերին փոխարինել է Հիլարի Քլինթոնին, ով պետքարտուղարությունը ղեկավարում էր 2009 թվականից։
Երդման արարողությունն անցկացրել է ԱՄՆ գերագույն դատարանի անդամ Էլենա Քեյգը։ Աստվածաշունչը, որի վրա երդվել է Քերին, բռնել էր նրա կինը՝ Թերեզան։
-
02.02.2013|
15:27
Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ ավարտվել է երկրի նախագահ Ուգո Չավեսի հետվիրահատական ապաքինումը, և այժմ սկսվել է վերականգնողական նոր փուլ։
-
02.02.2013|
15:26
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին հայտարարել է, որ ԱՄՆ-ն դատապարտում է Անկարայում իր դիվանագիտական ներկայացուցչության վրա ահաբեկչական հարձակումը, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ։ Զոհերից մեկը մահապարտն էր, որ Անկարայում ԱՄՆ դեսպանատան մուտքի մոտ իրականացրել է պայթյունը։ Երկրորդ զոհը դեսպանատան պահակախմբում աշխատող Թուրքիայի քաղաքացի էր։
-
02.02.2013|
15:24
Կահիրեում՝ նախագահի նստավայրի մոտ, նոր բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Եգիպտոսում անկարգությունների հետևանքով 60 մարդ է մահացել։
-
02.02.2013|
15:19
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Ջոն Քերիի թեկնածության քննարկման ժամանակ Սենատում նրան ուղղվել են և Հայաստանին ու ամերիկահայությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես սենատոր Բարբարա Բոքսերին հետաքրքրել է, թե իբրև պետքարտուղար նա ի՞նչ է քայլեր է ձեռնարկելու, որպեսզի Իլհամ Ալիևը բանտ վերադարձնի մարդասպան Ռամիլ Սաֆարովին:
-
02.02.2013|
15:17
«ժողովրդական զանգվածները պետք է համախմբեն ներքին ռեզերվները և համախմբվեն քաջարի սիրիական բանակի շուրջ»,- ասված է Սիրիայի կառավարության հայտարարության մեջ:
-
02.02.2013|
15:15
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի տնօրեն Յանիս Լենարչիչը իր մտահոգությունն է հայտնել ՀՀ նախագահի թեկնածուի դեմ մահափորձի կապակցությամբ.
-
02.02.2013|
15:13
Թուրքական «Milliyet»-ի տեղեկացմամբ` Ֆրանսիայի իշխանությունները պատրաստ են վերացնել Թուրքիայի Եվրամիության անդամակցության արգելքը: Դիվանագիտական աղբյուրների հավաստմամբ` Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը փետրվարի 2-ին թուրք գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում իրազեկելու է երկրի նոր դիրքորոշման մասին:
ոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am