ՆԱՏՕ-ի անդամները մտավախություն ունեն դաշինքի նկատմամբ Ֆրանսիայի քաղաքականության փոփոխությունից, եթե Մարին Լը Պենի «Ազգային միավորումը» հաղթի խորհրդարանական ընտրություններում։ Որոշ դիվանագետներ այն կարծիքին են, որ Ֆրանսիան կարող է ևս մեկ անգամ դուրս գալ դաշինքի ռազմական հրամանատարությունից և ավելի քիչ թվաքանակով, ավելի ցածր աստիճանի զորքեր ուղարկել ՆԱՏՕ, քան՝ ներկայում:               
 

Առնողն էլ պիտի 0 լինի

Առնողն էլ պիտի 0 լինի
26.02.2024 | 13:28

Ասում են՝ մեքենայի 00 OO 000 համարանիշը վաճառվել է 121 միլիոն դրամով, այսինքն՝ 300 000 դոլարով։ Չգիտեմ՝ ով է առել, չեմ էլ ուզում իմանալ, բայց կարծում եմ, լիարժեք ներդաշնակության համար, առնողն էլ պիտի 0 լինի։ Էդ դեպքում կստացվի՝ պարոն կամ տիկին 0-ի 00 OO 000 համարանիշը, որպես վերջինիս երկրորդային սեռական հատկանիշ։ Երևի հեռախոսի համարն էլ կլինի +000 00 00-00-00։ Եթե չեմ սխալվում՝ դա դժոխքի ընդունարանի համարն է, չնայած՝ չեմ զանգել։

Իսկ, տեսնես, ի՞նչ մեքենա պիտի լինի, որ էդ համարներից ավելի թանկ լինի։ Գիտեմ, կան տենց մեքենաներ, բայց չեմ պատկերացնում, թե պարոն կամ տիկին զրոյի սնափառությունը ոնց պիտի տեղավորվի էդ մեքենայի մեջ։

Իսկ գիտությունն ու տեխնիկան զարգանում են։ Արդեն արհեստական բանականությունն ինչ ասես անում է։ Շուտով Նապոլեոն Բոնապարտի արտաքին տեսքը կվաճառեն մի հիսուն միլիոն դոլարով։ Հետո երևի Ալբերտ Էյնշտեյնի ուղեղը մի հարյուր միլիոնով կպատվաստեն զուգարանի թուղթ վաճառող մի հաջողակ գործարարի, ու կպարզվի, որ բանն ուղեղի մեջ չէր։ Այսինքն՝ ուղեղի մեջ էր, բայց էդ ուղեղը միայն Ալբերտ Էյնշտեյնը կարող էր աշխատացնել, էն էլ՝ տիեզերքի ոլորտում, իսկ զուգարանի թղթի մեծածախ վաճառքը դրանից չի շահում։

Եթե տիեզերքից նայես Երկիր մոլորակին, կտեսնես, որ Երկիրը շրջապատող բարակ մթնոլորտային շերտից բացի մի շերտ էլ կա՝ շատ հաստ, որ Յուպիտերի չափերին է հասնում։ Դա սնափառության շերտն է՝ սինոլորտը։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 1467

Մեկնաբանություններ