2022 թվականի փետրվարին ՈՒկրաինայում ռազմական գործողությունների սկզբից մինչ օրս 57 երկրի 494 ընկերություն հայտնվել է ԱՄՆ-ի երկրորդական պատժամիջոցների տակ Ռուսաստանի հետ կապերի համար՝ ասել է Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի տնօրեն Իվան Տիմոֆեևը։ Ղրղզստանում նման սահմանափակումների է ենթարկվել 10 ընկերություն, Մոլդովայում՝ 8, Բելառուսում՝ 7, Ղազախստանում՝ 4, Հայաստանում՝ 3, Ադրբեջանում՝ 2, Վրաստանում և Տաջիկստանում՝ մեկական ընկերություն։               
 

ՈՒնենք վերլուծողների հսկայական բանակ, բայց քաղաքականություն վարողներ չկան

ՈՒնենք վերլուծողների հսկայական բանակ, բայց քաղաքականություն վարողներ չկան
01.11.2023 | 13:24

Դարի հարցը՝ երեք տարի ինչու՞ մի Նիկոլ չենք կարողանում հեռացնել։

Յուրաքանչյուր ոլորտ ունի 2 տեսակի մասնագետներ՝ իրականացնողներ և վերլուծաբաններ։ Բիզնեսում կան վերլուծող տնտեսագետներ և գործարարներ, կինոյում կան կինոքննադատներ և ռեժիսորներ, ֆուտբոլում կան մեկնաբաններ և ֆուտբոլիստներ, և այսպես բոլոր ասպարեզներում։ Բացառություն չի նաև քաղաքականությունը՝ կան քաղաքական գործիչներ և քաղաքական վերլուծաբաններ։

Հիմա մեր թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունները ամբողջովին կազմված են վերլուծաբաններից, քաղաքականություն վարող չկա։ Ընդհանրապես տարօրինակ չի, երբ գործող վարչապետը անվտանգային իրավիճակ է վերլուծում ու միաժամանակ լուծումներ չի առաջարկում, կամ ավելի վատ՝ առաջարկում է հանձնվելը։ Մարդը վերլուծող լրագրողից չի աճել։ Նույն կերպ անձը կարող է լինել Նոբելյանի արժանացած տնտեսագետ, բայց փոքր արտադրություն չկարողանա աշխատեցնել, որովհետև գործարարությունը պահանջում է լրիվ այլ հմտություններ։

Նույն իրավիճակն է ընդդիմություների դաշտերում՝ ունենք վերլուծողների հսկայական բանակ, բայց քաղաքականություն վարողներ չկան։ Աշխարհաքաղաքական բոլոր հարցերը մի շնչով մեկնաբանում են, բայց հենց դուրս են գալիս դաշտ՝ վերածվում են ինչպես ֆուտբոլային մեկնաբանը ֆուտբոլիստի կարգավիճակում՝ էդքան խոսում ես, դե խաղա, է՛։

Վատը նա է, որ քաղաքականության մեջ վերլուծաբանները ժողովուրդին գցում են խաբկանքի մեջ՝ մարդկանց թվում է, թե իրենց դիմաց կանգնած է հզոր քաղաքական գործիչ, բայց շատ ժամանակ այդ անձը ոչ թե գործիչ, այլ ընդամենը հերթական վերլուծաբանն է դուրս գալիս։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2096

Մեկնաբանություններ