ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ոչ ինքնաբավ պետականություն և ագրեսիվ միջավայր

Ոչ ինքնաբավ պետականություն և ագրեսիվ միջավայր
06.10.2023 | 13:55

Ցանկացած գոյություն ու կյանքի հարատևում բազմաբալանս գործունեության արդյունք է։

Դա վերաբերում է և՛ անհատին, և՛ մարդկանց տարբեր մասշտաբի խմբերին, մի խոսքով, բոլոր տեսակի մարդկային համակարգերին։

Եթե խոսքը պետական մակարդակի մարդկային համակարգերի մասին է, ապա հարատևման պրոցեսում հսկայական դեր ունեն նրանց սուվերենիտետի չափն ու ինքնաբավ լինելը։

Այս իմաստով, հատուկ դեպք է փոքր սուվերենիտետով ու ոչ ինքնաբավ պետականությունների հարատևման պրոբլեմը, այն էլ՝ այնպիսի ագրեսիվ միջավայրում, ինչպիսին մերն է։

Միջավայրի ագրեսիվության իմաստով թույլ պետականությունների հարատևման պրոբլեմը հստակորեն կախված է նաև շրջապատի ագրեսիվության մակարդակից, ագրեսորների հետապնդած նպատակներից և հզոր ոչ ագրեսորների վերաբերմունքից՝ անտարբերության կամ որևէ տեսակի շահ հետապնդելու տեսքով։

Այս իմաստով, տվյալ պայմաններում կա շրջապատի ագրեսիվության մի կրիտիկական մակարդակ, որից վերև ուժային քաղաքականության սահմաններում փոքր սուվերենիտետով ու ոչ ինքնաբավ պետականության հարատևումը անհնարին է, իսկ դրանից ներքև՝ հնարավոր։

Մաթեմատիկայում կա հստակ հասկացություն լուծում ունեցող և լուծում չունեցող խնդիրների և այն պայմանների մասին, որոնց դեպքում լուծում կա կամ չկա։

Եթե կյանքի հարատևման պրոբլեմը դիտարկում ենք այս՝ լուծում ունենալու կամ չունենալու տեսանկյունից, ապա տեսնում ենք, որ, մի կողմից, թույլի ունեցած ուժի, նրա ապրելու կամքի և այլ կրիտիկական հատկությունների, մյուս կողմից, ագրեսիվ միջավայրի հատկությունների որոշ կոմբինացիաների դեպքում թույլի կյանքի հարատևումը հնարավոր է, իսկ այլ կոմբինացիաների դեպքում՝ ոչ։

Եթե հարցին շարունակենք մոտենալ հարատևման պրոցեսի քանակական գնահատականների տեսանկյունից, ապա հասարակական պրոցեսների բարդ ու պատահականություններով լի պայմաններում խոսք կարող է լինել միայն հարատևելու կամ չհարատևելու հավանականությունների մասին։

Որիշ խոսքով, հարատևելու ու չհարատևելու սահմանը հստակ բաժանարար գծի տեսք չունի, այլ ունի լղոզված հավանականային բնույթ։

Իսկ թույլի հարատևելու պրոբլեմը ունի նաև ռադիկալ լուծում, որը հզոր հովանավոր/դաշնակից ունենալն է կամ էլ ունեցածից անխելամտորեն չհրաժարվելը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2386

Մեկնաբանություններ