Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Խզմալյան, ու՞ր ես

Խզմալյան, ու՞ր ես
14.05.2023 | 19:24

Բաքվում Ուկրաինայի դեսպանատան պատին փակցվել է ուկրաինական զինված ուժերի կազմում ոչնչացված ադրբեջանցիներին հավերժացնող հուշատախտակ...

Բացման արարողությանը դեսպանը շնորհակալության ու խոնարհումի խոսք է փոխանցել զոհվածների հարազատներին` զուգահեռներ անցկացնելով ղարաբաղյան վերջին պատերազմի և ուկրաինական ներկայիս պատերազմի միջև։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 3630

Մեկնաբանություններ