Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Որովհետև մենք Գարուն պահել չգիտենք

Էդուարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ. Որովհետև մենք Գարուն պահել չգիտենք
02.03.2014 | 12:22

Շատ հայեր, որոնք, Մարտի 1-ից «մազապուրծ» եղած, ապաստանեցին Ֆրանսիայում, այնուհետև կարողացան համոզել «միամիտ եվրոպացիներին», որ մի կերպ փախել են դժոխքից:
Չմանրամասնեմ՝ շատերն այսօր իրավունք են ստացել ապրելու Ֆրանսիայում:
Բայց երբ նրանց ճնշող մեծամասնությանը՝ մեծից-փոքր, հարցնում ես՝ ե՞րբ է եղել Մարտի 1-ը, պատասխանում են. «Եթե չեմ սխալվում՝ անցյալ տարվա հունիսի վերջերին էր»:
Հին անեկդոտի պես.
-Անունդ ինչա՞, ախպերս:
-Մարտին:
-Ուրախ եմ, ցավդ տանեմ, ես էլ հոկտեմբերի կեսերին եմ:
Գարունը սև բերեց մեր գլխին:
Չէ, ես հասկանում եմ՝զգացմունքներ, ապրումներ, ռոմանտիկա, հույս, բայց մարտի 2-ը, որ հաջորդում է մարտի-1-ին, արդեն նույն ուշ աշունը կլինի շատերի համար:
Ու գիտե՞ք ինչու:
Որովհետեւ մենք Գարուն պահել չգիտենք:

Դիտվել է՝ 1799

Մեկնաբանություններ