Կահիրեում ձերբակալվել է 5 տղամարդ, ովքեր կասկածվում են վարչապետ Հաշիմ Ղանդիլի ավտոշարասյան վրա կրակ բացելու համար։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան քաղաքային կամուրջներից մեկի վրա։ Պատահարի պահին թիկնապահները նկատել են բաց թափքով կասկածելի բեռնատարը, որը հանկարծակի հայտնվել է վարչապետի շարասյան մոտ։ Թիկնապահներն օդ են արձակել նախազգուշական կրակոց, ինչին ի պատասխան բեռնատարից կրակել են ավտոշարասյան վրա։
Ավելի ուշ, երբ ձերբակալել են հանցագործներին, վերջիններս հայտարարել են, որ տեղյակ չէին, թե ում ավտաշարասյան վրա են կրակ բացում։