Հյուսիսային Կարոլինայի Շարլոտ քաղաքի ղեկավար Էնթոնի Ֆոքսին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է առաջադրել երկրի տրանսպորտի նախարարի պաշտոնում։ Ֆոսքսը մեծ հաջողությունների է հասել քաղաքային տրանսպորտային ցանցի զարգացման հարցում։ Այդ մասին երեկ լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը։
Տրանսպորտի գործող նախարար Ռեյ Լահուդան գնում է թոշակի, իսկ Ֆոքսի թեկնածությունը պետք է հաստատի ԱՄՆ Սենատը։ Եթե այդ հաստատումը տեղի ունենա, ապա վերջինս կդառնա առաջին աֆրոամերիկացին, որ դառնում է Օբամայի նոր վարչակազմի անդամ։
Էնթոնի Ֆոքսը Շարլոտի քաղաքապետ է դարձել 2009 թվականին։ Երկու տարի անց նա վերընտրվել է այդ պաշտոնում, ընդ որում, նրա օգտին քվեարկել է ընտրողների 70 տոկոսը։