Ռուսաստանը փորձարկում կանցկացնի օտարերկրացիների նկատմամբ մուտքի պահին կենսաչափական տվյալներ հանձնելու առումով՝ հայտնել է Թվային զարգացման նախարարությունը։ Մուտք գործող օտարերկրացիներից կպահանջվի մի քանի անցակետերում կենսաչափական տվյալներ (դեմքի պատկեր և մատնահետքեր) ներկայացնել: Փոփոխությունները չեն տարածվի Բելառուսի քաղաքացիների, մինչև վեց տարեկան երեխաների և դիվանագետների վրա:                
 

ՄԱԿ-ը սառեցրել է մարդասիրական օգնության տրամադրումը Գազայի հատվածում

ՄԱԿ-ը սառեցրել է մարդասիրական օգնության տրամադրումը Գազայի հատվածում
05.04.2013 | 11:40

ՄԱԿ-ը հայտարարել է, որ Գազայի հատվածում դադարեցնում է մարդասիրական օգնության իր բոլոր կենտրոնների աշխատանքը։ Պատճառն ամբոխի հարձակումն էր այդ կենտրոններից մեկի վրա. վրդովված մարդիկ հարձակում էին գործել օգնության ծավալների կրճատման պատճառով։
ՄԱԿ-ի՝ պաղեստինցի փախստականներին օգնություն տրամադրող գործակալությունը հայտնել է, որ նշված կենտրոնները փակ կմնան այնքան ժամանակ, քանի դեռ պաղեստինյան իշխանությունները չեն տա այնտեղ աշխատող մասնագետների անվտանգության երաշխիքներ։ Գործակալությունը Գազայի հատվածում օգնություն է ցուցաբերում մոտ 800 հազար պաղեստինցու՝ հիմնականում տրամադրելով սնունդ և հագուստ։ Բացի այդ, այդ կենտրոնների բազայի հիման վրա բացվել են դպրոցներ և հիվանդանոցներ։

Դիտվել է՝ 1146

Մեկնաբանություններ