Կիպրոսի ֆինանսների նոր նախարար է նշանակվել Հարիս Գեորգիադիսը։ Այդ մասին հայտնել է երկրի նախագահի վարչակազմը։ Մինչ նշանակումը ֆինանսների նախարարը զբաղեցնում էր աշխատանքի նախարարի պաշտոնը։
Ֆինանսների նախկին նախարար Միխալիս Սարիսը հրաժարական էր տվել երեկ։ Նա պաշտոնում աշխատել է նաև 2005-2008 թվականներին և այն պաշտոնյաներից մեկն էր, ով նախապատրաստել էր Կիպրոսի մուտքը եվրագոտի։ 67-ամյա Սարիսն ունի ազդեցիկ կապեր Եվրոպայում և ԱՄՆ-ում։ Մի քանի տարի նա որպես ավագ տնտեսագետ է աշխատել Համաշխարհային բանկում։