«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Զակաևը չի հավատում Բերեզովսկու ինքնասպանությանը

Զակաևը չի հավատում Բերեզովսկու ինքնասպանությանը
27.03.2013 | 12:14

Ահմեդ Զակաևը չի հավատում, որ Բորիս Բերեզովսկին գտնվել է դեպրեսիայի մեջ և կարող էր դրա ազդեցության ներքո ինքնասպան լինել։ Չեչեն անջատողականների նախկին առաջնորդը, ով ապաստան է ստացել Մեծ Բրիտանիայում և երկար տարիներ մտերիմ էր Բերեզովսկու հետ, այդ մասին ասել է BBC-ին տված հարցազրույցում։
«Ես ո՜չ Բերեզովսկու գանձապահն եմ, ո՜չ էլ հաշվապահը։ Ես չեմ հաշվել նրա ունեցվածքը։ Բայց չեմ հավատում, որ նրա գործերն այնքան վատ էին, որ կարող էր ինքնասպան լինել։ Մենք հանդիպել ենք մոտ 1 ամիս առաջ, դրանից հետո զրուցել ենք միայն հեռախոսով»,- ասել է Զակաևը, ով ՌԴ-ում գտնվում է միջազգային հետախուզման մեջ։
Ինչպես հայտնում են Բերեզովսկու մերձավոր շրջապատի մարդիկ, վերջին ամիսներին ռուս գործարարը խոր դեպրեսիայի մեջ էր գտնվում։ Բրիտանական ոստիկանության տվյալներով, Բերեզովսկին խեղդամահ է եղել։

Դիտվել է՝ 1064

Մեկնաբանություններ