Ավստրալիայի իշխանությունները հայտարարել են, որ Աֆղանստանում այդ երկրի ռազմական բազան կփակվի մինչև ընթացիկ տարվա վերջ։ Այնտեղ զինծառայություն անցնողների մեծ մասը կվերադառնա տուն։ Ավստրալիայի պաշտպանության նախարար Սթիվեն Սմիթի խոսքով՝ Անվտանգության համագործակցության միջազգային ուժերը (ISAF) որոշում են ընդունել Ուռուզգան շրջանում փակել Թարին Քոթ բազան, ինչը նշանակում է Աֆղանստանում ավստրալիական առաքելության ավարտ։
Վերջերս Ավստրալիայի կառավարությունը հայտարարել էր մինչև 2013թ. ավարտը՝ նախատեսված ժամկետից մեկ տարի շուտ, դուրս բերել զորքերն Աֆղանստանից։
Փետրվարի վերջին Պենտագոնի աղբյուրները նշել էին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները մտադիր են 2014 թվականից հետո Աֆղանստանում թողնել 8000-12000 զինվոր։