Գործարար Բորիս Բերեզովսկու մահը վրա է հասել խեղդվելու հետևանքով։ Այդ մասին հայտնել է բրիտանական ոստիկանությունը։ Ամենայն հավանականությամբ, Բերեզովսկին կախվել է։ Ախտաբանաանատոմիական ծառայության տվյալներով՝ մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը 67-ամյա Բերեզովսկուն գտել են իր տանը մահացած։