Աֆղանստանի հարավում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել են անվտանգության համագործակցության միջազգային ուժերի 5 ծառայողներ։ Վթարի պատճառները ճշտվում են։ Նախնական տվյալներով՝ ուղղաթիռի անկման ժամանակ դեպքի վայրում գրոհայինների ակտիվության չի նկատվել։ Զոհվածների ազգային պատկանելության մասին առայժմ չի հաղորդվում։