«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Բրահիմին նշել է, որ Սիրիայում իրավիճակը դրամատիկական է

Բրահիմին նշել է, որ Սիրիայում իրավիճակը դրամատիկական է
10.03.2013 | 13:52

Իրավիճակը Սիրիայում դրամատիկական է և օրեցօր վատանում է։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին։ Նրա կարծիքով՝ առաջնայնությունը պետք է տրվի սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը, ինչը կապահովի երկրի կայունությունն ու անվտանգությունը։
«Սիրիայի ժողովուրդը պահանջում է փոփոխություններ և անցում դեպի նոր՝ ժողովրդավարական կարգեր»,- նշել է հատուկ ներկայացուցիչը։ Բրահիմին ավելացրել է նաև, որ ՄԱԿ-ը և Արաբական երկրների լիգան բոլոր ջանքերը գործադրում են, որպեսզի քաղաքական ճանապարհով վերջ դնեն Սիրիայի ճգնաժամին։

Դիտվել է՝ 1244

Մեկնաբանություններ