Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

«Le Monde»-ն առաջին անգամ կգլխավորի կին խմբագիր

«Le Monde»-ն առաջին անգամ կգլխավորի կին խմբագիր
02.03.2013 | 13:57

Ֆրանսիական հեղինակավոր «Le Monde» թերթի պատմության մեջ առաջին անգամ գլխավոր խմբագիր է դարձել կին։ Բաժնետերերի խորհրդի որոշմամբ այդ պաշտոնը վստահվել է 46-ամյա Նատալի Նուգերեդին։ Վերջինս Ֆրանսիայում բավականին հայտնի մեկնաբան է և վերջին տարիներին լուսաբանել է միջազգային քաղաքականության առավել արդիական խնդիրները։
Թերթի խմբագրի պաշտոնը թափուր էր արդեն մի քանի ամիս այն բանից հետո, երբ նոյեմբերին մահացավ նախկին խմբագիր Էրիկ Իսրայելեվիցը։
Նատալի Նուգերեդն ավարտել է Ստրասբուրգի քաղաքական հետազոտությունների ինստիտուտը։ Վերապատրաստման դասընթացներ է անցել Փարիզի լրագրողների ուսուցման կենտրոնում։ Իր լրագրողական կարիերան սկսել է 1990 թվականին։ 1996-ից աշխատում է «Le Monde»-ում։ Եղել է թերթի սեփական թղթակիցն Ուկրաինայում և Ռուսաստանում։
Այսօր«Le Monde»-ը ֆրանսիական առաջատար տպագիր հանդեսներից է։ Թերթի տպաքանակը 320 հազար է։ Այն լույս է տեսնում շաբաթական 6 օր։

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ