Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Չավեսը պայքարում է կյանքի համար

Չավեսը պայքարում է կյանքի համար
01.03.2013 | 12:04

Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն հայտնել է, որ երկրի նախագահ Ուգո Չավեսը պայքարում է կյանքի համար։ Նշենք, որ երկու ամիս առաջ Չավեսը ենթարկվել է վիրահատության. հեռացվել է քաղցկեղածին ուռուցք։ Մադուրոն նաև հայտարարել է, որ նախագահի առողջությունները տուժել է, քանի որ նա ՙհոգով և մարմնով՚ նվիրված է եղել աշխատանքին։
Վերջին շրջանում մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում Չավեսի մահվան մասին, սակայն դրանք հերքվում են իշխանությունների կողմից։ Ընդդիմությունն էլ իր հերթին պահանջում է ճշգրիտ տեղեկություններ տրամադրել նախագահի առողջության մասին։

Դիտվել է՝ 1036

Մեկնաբանություններ