Ամերիկյան Սենատը հաստատել է Ջեք Լյուին ԱՄՆ ֆինանսների նախարարի պաշտոնում։ Նրա թեկնածության օգտին քվեարկել է 71 սենատոր, դեմ են արտահայտվել 26-ը։
57-ամյա Լյուն մինչ վերջերս զբաղեցնում էր Օբամայի վարչակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ Ֆինանսների նախարարի պաշտոնը նա զբաղեցնում է բավականին պատասխանատու ժամանակաշրջանում, երբ բավականին բարդ բանակցություններ են տարվում Սպիտակ տան և հանրապետական կոնգրեսականների միջև։ Թեժ վեճերի առարկա է ծախսերի կրճատումը։ Մինչև 2022 թվականը ծախսերը պետք է կրճատվեն 1,2 տրիլիոն դոլարով։
Ընտրություններից հետո Օբաման բարձր է գնահատել Ջեկ Լյուի մարդկային և մասնագիտական որակները՝ ասելով, որ նա իրենց կողքին էր, երբ բախվել էին ծանր փորձություններին։