ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կոմիտեն որոշում է ընդունել վտանգավոր մարդկանց իր ցուցակից հանել ահաբեկչական «Ալ Կաիդա» խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենին, ում ամերիկյան հատուկ նշանակության ջոկատայինները ոչնչացրել էին դեռևս 2011թ. մայիսին Պակիստանում։
Բեն Լադենը սև ցուցակ էր ընկել 2001թ. հունվարին։ Միաժամանակ վերջինիս բանկային հաշիվներն ապասառաեցնելու համար անհրաժեշտ է որոշ երկրների համաձայնությունը։ Նրանք պետք է նաև երաշխիքներ տան, որ հաշիվները չեն փոխանցվի ահաբեկչության հետ առնչություն ունեցող անձանց կամ կազմակերպությունների։