Նախնական տվյալներով՝ Իտալիայի խորհրդարանի երկու պալատների տեղերը կբաժանվեն աջ և ձախ ուժերի միջև, ինչն անհանգստություն է առաջացնում եգրագոտու երկրներում։
Ըստ կանխատեսումների՝ Պիեռ Լուիջի Բերսանիի կողմից ղեկավարվող ձախկենտրոնամետ դաշինքը ոչ մեծ առավելությամբ հաղթում է Ստորին պալատում, այն դեպքում, երբ աջկենտրոնամետները՝ Սիլվիո Բերլուսկոնիի գլխավորությամբ, առաջ են անցնում Սենատում։
Ընտրությունների նախնական արդյունքների սցենարները ցույց են տալիս, որ կայուն կառավարության կազմ չի լինի, և բացառված չէ, որ իտալացիները շուտով դարձյալ գնան ընտրատեղամաս։