Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Շանտաժ Վատիկանում

Շանտաժ Վատիկանում
24.02.2013 | 15:05

Բենեդիկտոս 16-րդը հեռանում է պապական գահից շանտաժի հետևանքով` այս եզրակացությանն են հանգել «Repubblica» թերթի աշխատակիցները: Նրանք տեղեկություններ ունեն, որ դեկտեմբերի 17-ին պապին է ներկայացվել 300 էջանոց զեկույց միասեռական հոգևորականների, այդ թվում` կարդինալների, և Վատիկանի ֆինանսական միջոցների յուրացման մասին: Պապը` չցանկանալով ընթացք տալ ներկայացված փաստերին` որոշել է ինքը հեռանալ, համարելով, որ կատարվածի մեջ մեղավոր է և ինքը:

Դիտվել է՝ 1502

Մեկնաբանություններ