ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Վարդգես ՕՎՅԱՆ. Ցավակցում եմ մեռած հոգիներին

Վարդգես ՕՎՅԱՆ. Ցավակցում եմ մեռած հոգիներին
22.02.2013 | 16:05

2013-ի փետրվարի 18-ի ընտրություններից հետո ինքս ինձ համար պարզեցի, որ Հայաստանում շուրջ 600 կամ 700 հազար մարդ է ապրում, և այդ մարդիկ Հայաստանի այսօրն ու ապագան են։ Ես հարգում եմ այդ մարդկանց։
Ես պարզեցի, որ «Ժառանգություն» կուսակցությանը չպատկանող շատ ու շատ քաղաքացիներ, հատկապես ՀԱԿ-ից, տղամարդու պես կասեցրել կամ փորձել են արգելել ընտրակեղծիքներն ու այլ անօրինություններ (այն դեպքում, երբ որոշ «ժառանգականներ» 30 արծաթով ծախվել են)։ Այդ մարդիկ նույնպես Հայաստանի ներկան ու ապագան են։ Այդ մարդկանց ևս խորապես հարգում եմ։
Ես պարզեցի, որ Հայաստանում կան, այսպես կոչված, կուսակցություններ, քաղաքական ուժեր, որոնք ընդամենը մեռած հոգիների հավաքածու են։ Ես երբեք չեմ հարգել կենդանի օրգանիզմներում պատսպարված մեռած հոգիներին։ Ցավակցում եմ դրանց:
Ես կրկին համոզվեցի, որ ներկայիս քաղաքական «էլիտայի» մասին ունեցած իմ կարծիքը երբեք չի կարող փոխվել։ Սրանց չեմ ցավակցում։ Զզվում եմ սրանցից:
Ես պարզեցի նաև, որ ամեն ինչ դեռ կորած չէ։ Անկախ հետագա զարգացումներից, համոզված եմ, որ Հայոց երկիրը դեռևս կարելի է փրկել:

Դիտվել է՝ 4649

Մեկնաբանություններ