Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Էկվադորի նախագահը վերընտրվել է

Էկվադորի նախագահը վերընտրվել է
18.02.2013 | 12:23

Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեան երրորդ անգամ է ընտրվել երկրի ղեկավարի պաշտոնում։ Նրա հիմնական մրցակիցն ընդունել է պարտությունը։ Երկրի մայրաքաղաք Կիտոյում դիմելով իր աջակիցներին՝ Կորեան ասել է, որ Էկվադորին սպասվում են հեղափոխական ևս չորս տարիներ։ Սոցիալիստների առաջնորդն առաջին անգամ երկրի ղեկավար է ընտրվել 2007 թվականին։ Նրան են վերագրում տասնամյակներ շարունակ անհանգիստ Էկվադորում քաղաքական կայունության հաստատումը։ Սակայն Կորեայի հակառակորդները հայտարարում են, որ նա բռնակալին հատուկ հատկանիշներ ունի։

Դիտվել է՝ 1152

Մեկնաբանություններ