Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Երկրաշարժերը հանգիստ չեն տալիս

Երկրաշարժերը հանգիստ չեն տալիս
17.02.2013 | 16:23

Ճապոնիայի հյուսիսում տեղի է ունեցել 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Էպիկենտրոնը գտնվում է Հոկայդո կղզուց արևելք։ Մասնագետները հայտնում են, որ ցունամիի վտանգ չկա։ Տեղեկություններ տուժածների և ավերածությունների մասին չեն հաղորդվում։
Այսօր 4,8-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել նաև Իտալիայում՝ Հռոմից 80 կմ հեռավորության վրա գտնվող Ֆրոզինոնե շրջանում։ Հազարավոր խուճապահար մարդիկ լքել են իրենց տները։ Զոհեր և ավերածություններ չկան։

Դիտվել է՝ 1031

Մեկնաբանություններ