«Վիկիլիկսի» հիմնադիր Ջուլիան Ասանժի ստորագրությամբ երեկ Ավստրալիայի Վիկտորիա նահանգի ընտրական հանձնաժողով է ներկայացվել մի գրություն, որով Ասանժը հայտ է ներկայացնում Ավստրալիայի Սենատի ընտրություններին մասնակցելու համար։ Հայտում գրված է Ասանժի մոր տան հասցեն, որն ապրում է Մելբուռնի արվարձաններից մեկում։
Առաջիկա օրերին տեղի կունենա «Վիկիլիկս» կուսակցության ազգային խորհրդի նիստ, որը կքննարկի Ավստրալիայում «Վիկիլիկս» կոչվող քաղաքական ուժի պաշտոնական գրանցման հարցը։
Խորհրդարանական ընտրություններն Ավստրալիայում տեղի են ունենալու սեպտեմբերի 14-ին։