Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

ԵՄ անդամ երկրները կփորձեն ընդունել 2014-2020թթ. բյուջեն

ԵՄ անդամ երկրները կփորձեն ընդունել 2014-2020թթ. բյուջեն
07.02.2013 | 11:45

Եվրամիության անդամ երկրների ղեկավարներն այսօր Բրյուսելում անցկացնելու են հանդիպում, որի ընթացքում կփորձեն հերթական անգամ համաձայնեցնել 2014-2020թթ. բյուջեն։ Հիմնական տարաձայնությունները կապված են ծախսերի կրճատման հետ։ Բրիտանիան և Գերմանիան պնդում են, որ կրճատումներն անհրաժեշտ են, մինչդեռ Ֆրանսիան և Իտալիան համարում են, որ տնտեսական աճի և աշխատատեղերի ավելացման համար անհրաժեշտ են ներդրումներ։ Նախորդ տարվա նոյեմբերին բյուջեն ընդունելու փորձերը տապալվել էին։

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ