ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

ԱՄՆ-ն չի հաստատում Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստը

ԱՄՆ-ն չի հաստատում Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստը
16.01.2013 | 11:14

Սպիտակ տունը չի հաստատում Սիրիայի կառավարական զորքերի կողմից Հոմս քաղաքում քիմիական զենքի կիրառման վերաբերյալ հայտարարությունները։ Այդ մասին վկայում է Սպիտակ տան ներկայացուցիչ Թոմի Վիթորի՝ երեկ տարածած հայտարարությունը։
Ամերիկյան ամսագրերից մեկը հոդված էր հրապարակել, ըստ որի, Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսությունը պետդեպարտամենտին տեղեկացրել է, որ Սիրիայի իշխանությունները, ամենայն հավանականությամբ, անցած ամիս քիմիական զենք են կիրառել Հոմսի խաղաղ բնակչության նկատմամբ։
Այնուամենայնիվ, Սպիտակ տունը նախազգուշացրել է, որ եթե Ասադը կատարի ճակատագրական սխալ և կիրառի քիմիական զենք կամ չկարողանա ապահովել դրա պահպանությունը, կենթարկվի պատասխանատվության։

Դիտվել է՝ 1171

Մեկնաբանություններ