Պակիստանում այսօր 9 գրոհային է ոչնչացվել`ամերիկյան անօդաչու սարքերի` երեք թիրախներին հասցրած հարվածի արդյունքում: Գրոհն իրականացվել է Աֆղանստանի հետ սահմանին` Հարավային Վազիրիստան շրջանում, որը համարվում է «Թալիբան» շարժման բնօրրանը:Տեղական իշխանությունների ներկայացուցիչները չեն բացառում, որ ոչնչացված գրոհայինների թվում կարող են լինել պակիստանյան թալիբների դաշտային հրամանատարներ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Associated Press»-ը տեղեկացնում է, որ սա վերջին հինգ օրվա ընթացքում արդեն երրորդ գրոհն է: Նախորդ գրոհներից մեկի ժամանակ սպանվել էր ավագ դաշտային հրամանատար Մաուլվի Նազիրը, որի գրոհայինները հարձակումներ էին գործել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զորքերի վրա: