Սլովենիայի մի քանի քաղաքներում տեղի ունեցած հակակառավարական զանգվածային ցույցերի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ մարդկանց։
Ամենամեծ հանրահավաքն անցկացվել է երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում՝ Մարիբորեում։ Փողոց է դուրս եկել մոտ 10 հազար մարդ, որոնք պահանջում էին կոռուպցիայի մեջ թաղված քաղաքապետի և երկրի կարավարության հրաժարականը։
Բողոքի ակցիան ի սկզբանե խաղաղ բնույթ ուներ, սակայն ցուցարարները սկսեցին քարար ներտել իրավապահների վրա։ Բախումների հետևանքով 18 ոստիկան և մի քանի ցուցարարներ տուժել են։
Նշենք, որ նախօրեին Սլովենիայում կայացել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որի ընթացքում արձանագրվել է ընտրողների ռեկորդային ցածր մասնակցություն։ Ընտրություններում հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Բորուտ Պախորը։