Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականներին ընդունված եռակողմ համաձայնագրերը կասկածի տակ դնելու փորձերը չափազանց վտանգավոր են՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Եռակողմ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել այդ ժամանակահատվածում, առաջվա պես հայ-ադրբեջանական հաշտեցման հիմքն են կազմում: Եվ մենք հավատում ենք, որ այլընտրանք չկա»,-ասել է նա։                
 

ՄԱԿ-ը բարձրացրեց Պաղեստինի կարգավիճակը

ՄԱԿ-ը բարձրացրեց Պաղեստինի կարգավիճակը
30.11.2012 | 11:23

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հակազդեցությանը, ճնշող մեծամասնությամբ ընդունել է Պաղեստինի ինքնավարությանը պետություն-դիտորդի կարգավիճակ շնորհելու որոշումը։ Ավելի վաղ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Գլխավոր ասամբլեայում հայտարարել էր, որ պաղեստինցիների կարգավիճակի մասին քվեարկությունը կդառնա երկու պետությունների ստեղծման վերջին հնարավորությունը։
Իր հերթին ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Ռոն Պրոզորն ընդգծել է, որ որոշման ընդունումը չի նպաստի խաղաղության հաստատմանը։ Ընդհանուր առմամբ պաղեստինցիների կարգավիճակի բարձրացման օգտին քվեարկել է 138 երկիր, այդ թվում՝ ՌԴ-ն, Ֆրանսիան, Ճապոնիան։ 41 երկրի ներկայացուցիչ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա) ձեռնպահ է մնացել։ Դեմ է քվեարկել 9 երկիր՝ ԱՄՆ-ն, Իսրայելը, Կանադան, Միկրոնեզիան, Չեխիան և այլն։

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ