Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Իրանը ՄԱԿ-ին է փոխանցել Սիրիայի խնդրի կարգավորման առաջարկներ

Իրանը ՄԱԿ-ին է փոխանցել Սիրիայի խնդրի կարգավորման առաջարկներ
15.10.2012 | 11:15

Իրանը ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լահդարու Բրահիմիին է փոխանցել Սիրիայի ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ առաջարկներ։ Ալժիրցի դիվանագետը կիրակի Թեհրանում բանակցություններ է վարել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և արտգործնախարար Ալի Ակբար Սալեհիի հետ։ Մամուլի ասուլիսում նա կրկնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի կոչը Դամասկոսին՝ գնալ կրակի միակողմանի դադարեցման, որին կհետևի նաև զինված ընդդիմությունը։ Բացի այդ, Բրահիմին անհրաժեշտ է համարել, որպեսզի դադարեցվի հակամարտող կողմերին զենքի մատակարարումը։ Նա նշել է, որ Սիրիայում անհապաղ պետք է վերջ տրվի բռնությանն ու արյունահեղությանը։
Իրանական կողմն իր առաջարկների մեջ առանձնացնում է ընդդիմության և իշխանության միջև երկխոսության անհրաժեշտությունը, Սիրիայում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումը։

Դիտվել է՝ 1332

Մեկնաբանություններ