Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Նիգերիայում 91 մարդ է մահացել ջրհեղեղից

Նիգերիայում 91 մարդ է մահացել ջրհեղեղից
13.10.2012 | 12:48

Նիգերիայում սեզոնային անձրևներից առաջացած ջրհեղեղի հետևանքով 91 մարդ է մահացել։ Աղետից տուժել են երկրի բոլոր 8 շրջանները։ Ջրհեղեղը ոչնչացրել է բրնձի ցանքատարածությունները, ջրհորները։ Մեծ վնաս են կրել դպրոցները, հիվանդանոցները։ Ավերվել են փողոցներն ու կամուրջները։ Ջուրը ոչնչացրել է սննդամթերքի պաշարները և քշել-տարել է անասունների հոտերը։
Օգոստոսին մեկ օրվա ընթացքում գրանցվել են 119 մմ տեղումներ, և գետերի ջուրը բարձրացել է ռեկորդային՝ 1929թ. գրանցված մակարդակին։ Մայրաքաղաքում 400 հազար մարդ տեղափոխվել է ժամանակավոր կացարաններ։ Երկրի հյուսիսային մասում ջրի տակ է հայտնվել 81 գյուղ, 45 հազար մարդ դարձել է անօթևան։

Դիտվել է՝ 1166

Մեկնաբանություններ