ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ասում են...

Ասում են...
17.11.2009 | 00:00

...թե Արթուր Աղաբեկյանի` դաշնակցությունից հեռանալու մասին խոսակցությունները արմատական ընդդիմությունն է տարածել այն բանից հետո, երբ պարզվեց, որ իշխանությունները որոշում են կայացրել ղարաբաղյան պատերազմի վետերան, գեներալ-լեյտենանտ Աղաբեկյանին վստահել ազատամարտի վետերաններին համախմբող կազմակերպությունների վերածննդի գործը։ Ավելին, համարվում է, որ հենց Աղաբեկյանը կարող է դառնալ ազատամարտի վետերաններին համախմբող ֆիգուր, որովհետև ոչ միայն դաշնակցական է, այլև ԵԿՄ գործող նախագահ Մանվել Գրիգորյանի մերձավոր զինակիցներից մեկը։ Սակայն երկրապահների այն հատվածը, որ հարում է Լևոն Տեր-Պետրոսյանին, առայժմ դեմ է հանդես գալիս այս սցենարի իրագործմանը, թեպետ այդ թևի ազդեցությունը ԵԿՄ-ում ակնհայտորեն բավարար չէ գործընթացը տապալելու համար։

Դիտվել է՝ 1893

Մեկնաբանություններ