ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իրազեկել է, որ Պուտինն առայժմ կոնկրետ պլաններ չունի Թրամփի հետ շփումների առնչությամբ։ ՌԴ նախագահը հրապարակավ շնորհավորել է Թրամփին հաղթանակի առիթով այն օրը, երբ, WP տվյալներով, տեղի են ունեցել նրանց հեռախոսային բանակցությունները։ Պուտինը մեկ անգամ ևս ընդգծել է, որ հակամարտության կարգավորումը հնարավոր է միայն Կիևի կողմից իրողություններն ընդունելու պայմանով, այն է՝ Ռուսաստանի կողմից ՈՒկրաինայի տարածքի 20 տոկոսի զավթմամբ։               
 

Պատմական այսպիսի կրիտիկական ժամանակաշրջանում ուղղակի անհրաժեշտություն է իրական ազգային գործիչների ի հայտ գալը

Պատմական այսպիսի կրիտիկական ժամանակաշրջանում ուղղակի անհրաժեշտություն է իրական ազգային գործիչների ի հայտ գալը
24.07.2024 | 13:40

Հազարամյա մեր պատմության ընթացքը մեզ կրկին հասցրել է մի շրջադարձային կետի, երբ ավանդական իշխանությունը փաստացի գոյություն չունի, հասարակությունն ապրում է իր կենցաղով և տարվա այս եղանակին բնորոշ անհոգությամբ, իսկ թշնամին ջանասիրաբար հող է նախապատրաստում շատ մոտ ապագայում ագրեսիվ գործողությունների մեկնարկման համար։

Ազգային դիմադրության իսպառ բացակայության պայմաններում, թշնամի պետության ղեկավարը հմտորեն օգտվելով իրավիճակից, պարբերաբար առաջ է քաշում նորանոր և մեզ համար անընդունելի պահանջներ՝ միջազգային հանրության աչքի ու ականջի համար հասկանալի և ընդունելի փաթեթավորմամբ՝ իրականում զարգացնելով ռազմական ինտերվենցիայի պատրվակներ։ Օրինակ, միջանցք է պահանջում, կամ արհեստականորեն հակադրում է անցյալի փախստականների հայրենադարձության խնդիրը՝ Արցախի ժողովրդի՝ իր պապենական բնօրրան վերադառնալու հիմնախնդրին։

Երկարատև արձակուրդում (բառի բուն ու փոխաբերական իմաստով) գտնվող հակապետական, վախվորած, լուռ ու պապանձված իշխանավորների՝ պատմական այսպիսի կրիտիկական ժամանակաշրջանում ուղղակի անհրաժեշտություն է իրական ազգային գործիչների ի հայտ գալը, որոնք կարող են ոգեշնչել հասարակությանը դիմակայել արտաքին մարտահրավերներին և համախմբել ժողովրդին՝ ազգային վերածննդի գաղափարի շուրջ։

Իշխանության չգոյության պայմաններում Բագրատ Սրբազանն է ստանձնել ազգային գործչի ու ժողովրդական ցասման մունետիկի անմնացորդ դերակատարությունը։ Նա՛ է հանդես գալիս մեր պետության ու ժողովրդի շահերի պաշտպանի դիրքերից։ Նա՛ է հակադարձում թշնամական երկրից եկող սպառնալիքներին։ Նա՛ է ակտիվորեն պաշտպանում մեր պետության ու ժողովրդի շահերը՝ դառնալով ազատության ու արդարության իդեալների պաշտպանն ու քարոզիչը։

Իսկ Սուրբ Աննա եկեղեցու բակը, ըստ էության, ժողովրդական իղձերի արտահայտման հիմնական ամբիոն և սրբազան պայքարին զինվորագրվածների հավաքատեղի դառնալու իրական գործընթաց է ապրում։

Իրոք սրբազան ու ազգային-ազատագրական է Բագրատ Սրբազանի առաջնորդած պայքարը, իսկ դրան զինվորագրվելը մեր բոլորիս, մեր յուրաքանչյուր հայրենակցի գիտակցված պարտքն է։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 5697

Մեկնաբանություններ