Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հակաիսրայելական հայտարարություններ է արել և նույնիսկ սպառնացել ներխուժել Իսրայելի տարածք՝ գրում է The Jerusalem Post-ը։ «Ինչպես մենք մտանք Ղարաբաղ և Լիբիա, նույնը կանենք Իսրայելի հետ»,- հայտարարել է Էրդողանը կուսակցական հանդիպման ժամանակ:               
 

2018-ից ի վեր Եկեղեցու դեմ մղվող պայքարը փաստացի ձախողվեց

2018-ից ի վեր Եկեղեցու դեմ մղվող պայքարը փաստացի ձախողվեց
04.05.2024 | 21:29

Լինելով Հայաստանում լեգիտիմություն ունեցող միակ կառույցը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հերթական անգամ ապացուցում է իր պատմական, քաղաքակրթական նշանակությունը հայ ժողովրդի կյանքում:

Շարժումը ցույց է տալիս մի կարևոր բան ևս:

2018-ից ի վեր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ մղվող պայքարը փաստացի ձախողվեց: Ո՛չ 2020-ին ընդունված, այսպես կոչված, «Ազգային անվտանգության ռազմավարության» մեջ Հայոց Եկեղեցու կարգավիճակի նվազեցումը, ո՛չ փողոցային թափթփուկների կողմից անցկացված բազմաթիվ սադրիչ ակցիաները, ո՛չ տարատեսակ տեղեկատվական գրոհները չհանգեցրին Հայոց Եկեղեցու դիրքերի խարխլմանը:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 2041

Մեկնաբանություններ