«Մեր ձեռքերը որոշ առումով կապված են։ Մոնղոլիան հարևան երկրներից ներկրում է իր նավթամթերքի 95%-ը և էլեկտրաէներգիայի ավելի քան 20%-ը, այս մատակարարումներն անչափ կարևոր են մեր և մեր ժողովրդի գոյությունն ապահովելու համար»,- նման հայտարարություն է արել Մոնղոլիայի կառավարությունը՝ պաշտոնական այցով երկիր ժամանած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալության միջազգային օրդեր չներկայացնելուց հետո։ ՄՔԴ-ի անդամ Մոնղոլիան, ամենայն հավանականությամբ, քրեական հետապնդման կենթարկվի:               
 

Վրաստանի «հարիֆ» և Հայաստանի «շուստրի» իշխանությունները

Վրաստանի «հարիֆ» և Հայաստանի «շուստրի» իշխանությունները
28.03.2024 | 15:23

Վրացիները շատ «հարիֆ» դուրս եկան։ Ուրախանում են, որ իրենց ֆուտբոլի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ մասնակցելու է Եվրո-2024-ի եզրափակիչ փուլին։ Ընդամենը։

Հայաստանը Եվրո-2024-ին չի մասնակցի, բայց «զատո» մեզ խոստացվել է, որ մինչև 2050-ը ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականը դառնալու է աշխարհի կամ Եվրոպայի առաջնության գավաթակիր։

Ի դեպ, վրացիները «հարիֆություն» են անում նաև աշխարհաքաղաքական հարցերով։ Ոչ մի կերպ չեն համաձայնում Արևմուտքի ձեռքում Վրաստանը դարձնել մանրադրամ՝ ընդդեմ Ռուսաստանի։ Մինչդեռ Հայաստանի իշխանությունն այս հարցում առաջադեմ է՝ հանձնում է սեփական երկիրը՝ հանուն այլոց, այդ թվում՝ մեր թշնամիների շահերի։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 1171

Մեկնաբանություններ