«Թուրքիան մեր օգնությամբ որոշ ժամանակ առաջ սկսեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Այժմ այն կանգ է առել, բայց Թուրքիայի հետաքրքրությունը մնում է, և մենք պատրաստ ենք դրան։ Դե, պարզ է, որ կարգավորումը պետք է տեղի ունենա բոլոր մյուս խնդիրների համատեքստում, որոնք պետք է լուծվեն Հարավային Կովկասում, Ղարաբաղյան հիմնախնդրի սկզբունքային լուծման համատեքստում»,- ՄԳԻՄՕ-ում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։               
 

Թուրքին` հող, հային` փող

Թուրքին` հող, հային` փող
23.09.2023 | 23:02

Կեղտոտ գործ կար անելու։ Ընտրեցին ամենատականք գործակալին։

Վերջինս գերակատարեց։

Պրոցեսին մասնակցեցին հարյուրավոր լրագրողներ, ընդդիմադիր ու իշխանական պատգամավորներ, զինվորականներ, հատուկ ծառայությունների սպաներ, գործարարներ, դատավորներ, բլոգերներ ու կուսակցական ջոջեր։

ՈՒ այս ամենը չէր կարող տեղի ունենալ առանց մեծ փողերի։

Իսկապես, որ թուրքը սիրում է հայի հողը, հայը սիրում է թուրքի փողը։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3683

Մեկնաբանություններ