ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Պատերազմը Ղարաբաղում՝ օր 6-րդ

Պատերազմը Ղարաբաղում՝ օր 6-րդ
04.10.2020 | 11:53

Կռիվների 6-րդ օրը Հայաստանի ՊՆ նախարարությունը հաղորդեց, որ ակտիվ մարտեր հետևակի մասնակցությամբ Ղարաբաղում հիմա չկա՝ կողմերը շարունակում են հրաձգությունը հրանոթներով ու դրոններով: Թուրքիայյի նախագահը ևս մեկ անգամ հայտարարեց, որ Ադրբեջանը կռվելու է մինչև հաղթական ավարտ: Ադրբեջանի ՊՆ-ն ուրբաթ օրը հայտարարեց, որ ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է վերցրել Մատաղիսի բարձունքը: Անկախ որքանով է այդ տեղեկությունը համապատասխանում իրականությանը, լավ ցույց է տալիս ընդհանուր իրավիճակը և հաստատում է, որ համարյա մեկ շաբաթում ադրբեջանական բանակը փաստացի ոչ մի տեղ չի շարժվել, համենայն դեպս հյուսիսային ուղղությամբ: Մատաղիս գյուղը հայերի վերահսկած տարածքում է՝ ուղիղ շփման գծում՝ ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ու Ադրբեջանի: Կռիվների առաջին օրը ադրբեջանցի զինվորականները արդեն հայտարարել էին, որ շրջափակել են Մարտակերտը, բայց հետո այլևս չեն հիշատակել: Ուրբաթ օրը Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, որ գրավել է Մուրովդաղի լեռնաշղթան, որ Ղարաբաղի հյուսիսում շփման գծի երկայնքով է, թեպետ այդ լեռնաշղթան գրավելու մասին ևս հայտարարվել էր կռիվների սկզբում: Ուրբաթ օրը, ամենայն հավանականությամբ, հրթիռներով նորից գնդակոծվեց Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը: Ստեփանակերտում պայթյունների մասին հաղորդեցին այնտեղ գտնվող լրագրողները: Ադրբեջանը մեղադրում է Հայաստանին, որ գնդակոծել է մի քանի բնակավայրեր իր տարածքում Точка-У մարտավարական հրթիռներով: Այդ հրթիռի հեռահարությունը 120 կմ է: Հայաստանը հերքեց մեղադրանքը: ՀՀ ՊՆ-ն հաղորդեց ևս 55 զոհվածների մասին, ընդամենը՝ 158: Ադրբեջանը իր զոհերի թիվը չի հրապարակում: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը նորից հեռախոսեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Երկուստեք արտահայտվեց լուրջ անհանգստություն՝ ռազմական գործողություններում Մերձավոր Արևելքից անօրինական զինված խմբավորումների ներգրավման առումով»՝ հաղորդեց Կրեմլի մամլո ծառայությունը: Որ Թուրքիան գուցե զինյալներ է տեղափոխել Սիրիայի՝ իր վերահսկած տարածքներից Ղարաբաղ, ամբողջ շաբաթ գրում էին եվրոպական թերթերը, այդ թվում հաղորդել է BBC-ին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ՌԴ ԱԳՆ-ն:


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հեռախոսեց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: «Նախարարները լուրջ անհանգստություն արտահայտեցին շարունակվող զինված առճակատման պատճառով, կողմ արտահայտվեցին մարտական գործողությունների անհապաղ դադարեցմանը»՝ հայտարարեց ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը:
Թուրք նախարարի հետ խոսակցության բովանդակության այդ մեկնաբանությունը անսպասելի է, որովհետև Մևլութ Չավուշօլուն, ինչպես Թուրքիայի ղեկավարության այլ ներկայացուցիչներ, վերջին օրերին վճռական աջակցում են Ադրբեջանին և ասում էր, որ մարտական գործողությունների դադարը հնարավոր է միայն հայկական զինված ուժերի դուրսբերումից հետո Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքից, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից: Դա է ասում և Էրդողանը: «Պայքարը շարունակվեու է մինչև Ղարաբաղի ազատագրումը օկուպացիայից»՝ նրա խոսքերն է մեջբերել Անադոլուն: Նախօրեին Ղարաբաղում հրթիռային հրետակոծության տակ ընկան ու վիրավորվեցին ֆրանսիացի երկու լրագրողներ՝ Ալան Կավալը և Ռաֆայել Յակոբզադեն: Ուրբաթ օրը նրանք ուղղաթիռով փոխադրվեցին Երևան,, սանիտարական ինքնաթիռով՝ Ֆրանսիա:
Հայաստանի ԱԳՆ-ն ուրբաթ օրը հայտարարեց, որ Հայաստանն ու Արցախը պատրաստ են վերսկսել խաղաղ բանակցությունները, Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը պատասխանեց, որ Հայաստանը նախ պետք է զորքերը դուրս բերի Ղաաբաղից: «Եթե Հայաստանը ուզում է վերջ դնել այս էսկալացիային, պետք է դադարեցնի Ղարաբաղի օկուպացիան, որից հետո հնարավոր են բանակցությունները: Գնդակը հայկական կողմում է»՝ ասել է Հաջիևը լրագրողներին:
BBC


Հ.Գ. Տարօրինակ չէ՞, որ Էրդողանը դարձել է Ալիևի մամլո քարտուղարը: Մատաղիսը կամ այլ տարածքներ ադրբեջանցիները թուրքերը ու մոջահեդները չեն գրավել՝ ոչ պատերազմի 6-րդ, ոչ 7-րդ օրը: Գնդակոծվող Ստեփանակերտը չի տարհանվելու: Գնդակը իրոք հայկական կողմում է, բայց ոչ թե «Ղարաբաղի օկուպացիան» դադարեցնելու, այլ թուրքերին, ադրբեջանցիներին, մոջահեդներին իր տարածքից վտարելու համար: Եվ հիմա այլևս քաղաքակիրթ աշխարհին մնում է ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, եթե ուզում է մնալ քաղաքակիրթ ու չի ուզում ահաբեկչական պետություն Թուրքիան հիմա էլ իրեն մոջահեդներ «նվիրի»: Սա այլևս քաղաքակրթությունների պայքար է, սա այլևս երկու երկրների կոնֆլիկտ չէ: Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձով դիմց ժողովրդին. «Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն.
Արդեն գործնականում մեկ շաբաթ հայ ժողովուրդը՝ Արցախում եւ Հայաստանում, դիմակայում է ադրբեջանաթուրքական ահաբեկչական հարձակմանը: Հարձակման մասշտաբները աննախադեպ են, թշնամին գրոհում է այնպիսի ծավալներով, որ ըստ ռազմական փորձագետների 21-րդ դարում հաճախ չի պատահել աշխարհի որեւէ հատվածում, հակամարտության գոտիներից որեւէ մեկում:


Հարյուրավոր տանկեր եւ հետեւակի մարտական մեքենաներ, հազարավոր արկեր եւ հրթիռներ, տասնյակ ինքնաթիռներ, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր եւ տասնյակ հազարավոր հետեւակ՝ արդեն մեկ շաբաթ գրոհում են Արցախի պաշտպանական բանակի դիրքերը՝ շփման գծի ամբողջ երկայնքով:
Նախորդ օրվա մեր վերլուծությունները ցույց տվեցին, որ Արցախի պաշտպանության բանակի մեկ մարտական դիրքի վրա գրոհի է նետվում մոտավորապես 150-ից 200 թշնամական զինվոր, ընդ որում այսպիսի գրոհները կրկնվում են օրվա մեջ մի քանի անգամ, ուղեկցվում են հրթիռային եւ ավանդական հրետանու, զրահատեխնիկայի, օդանավերի, անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ: Մեր զինվորականների վկայությամբ, բացի ադրբեջանական բանակի ստորաբաժանումներից, գրոհներին ներգրավված են սիրիացի վարձկաններ ու ահաբեկիչներ, թուրքական բանակի հատուկջոկատայիններ:
Մեր տեղեկություններով թուրքական բանակի շուրջ 150 բարձրաստիճան զինվորականներ գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի տարբեր օղակների հրամանատարական կետերում եւ ղեկավարում են ռազմական գործողությունները:
Այս նկարագրությունն ինքնին պիտի վկայի, թե ինչպիսի ծանր մարտեր են տեղի ունենում առաջնագծում: Արդեն մեկ շաբաթ՝ Արցախի պաշտպանության բանակը, մեր կամավորական ջոկատները կենաց եւ մահու կռիվ են տալիս Արցախի սրբազան հողի վրա: Այս պահի դրությամբ արդեն ունենք բազմաթիվ մարդկային կորուստներ՝ զինվորական և քաղաքացիական, շարքից դուրս է եկել մեծ թվով զինտեխնիկա, բայց հակառակորդը այդպես էլ ի վիճակի չի եղել լուծել որեւէ ռազմավարական խնդիր:


Աներեւակայելի է այն տոկունությունը, որով մեր զինվորները, սպաները, գեներալներն ու ազատամարտիկները կանգնած են հրոսակային այս հարձակմանը հանդիման: Մեր զինվորներն ու կամավորները չեն խնայում ոչինչ եւ հերոսության աներեւակայելի օրինակներ են ցույց տալիս: Այսօր մարտի դաշտում հակառակորդի հարյուրավոր ոչնչացված զրահատեխնիկա կա, տասնյակ օդանավեր եւ ուղղաթիռներ, հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր, մարդուժի կորուստները հակառակորդի անցնում են մի քանի հազարը:
Այս պահի դրությամբ էլ թեժ մարտերը շարունակվում են առաջնագծի տարբեր հատվածներում, որոշ տեղերում Պաշտպանության բանակի զորքերը գտնվում են բավականին ծանր դրության մեջ, որոշ տեղերում վստահորեն տիրապետում են իրավիճակին:
Սիրելի հայրենակիցներ, եղբայրներ եւ քույրեր.
Մենք ապրում ենք մեր հազարամյա պատմության թերեւս ամենավճռորոշ փուլում: Ադրբեջանաթուրքական հրոսակախմբերը միայն ռազմական կամ ռազմաքաղաքական հարց լուծելու նպատակ չէ, որ հետապնդում են: Նրանք միայն Ղարաբաղի կամ Ղարաբաղի հարցի ետեւից չէ, որ եկել են: Նրանք չեն եկել միայն տարածքներ, գյուղեր կամ քաղաքներ գրավելու: Նրանց նպատակը հայությունն է, նրանց նպատակը Հայոց ցեղասպանության իրենց քաղաքականության շարունակությունն է, եւ նրանք խնդիր են դրել հայոց ցեղասպանությունը շարունակելու:


Բայց այսօր, այստեղ ուզում եմ ասել, որ հիմա այլեւս՝ հայը, Հայաստանի Հանրապետության քաղաքացին, Արցախի Հանրապետության քաղաքացին Դեր Զորի ճամփորդը չէ: Այսօր, քան երբեւէ, մենք համակված ենք մեր ինքնությունը, մեր հայրենիքը, մեր իրավունքը պաշտպանելու անխորտակելի վճռականությամբ:
Դրանում համոզվել եմ նաեւ՝ երեկ երեկոյան հեռախոսազրույց ունենալով Արցախի Պաշտպանական շրջանների հրամանատարների, դիվիզիաների հրամանատարների, անգամ առաջնագծում գտնվող մի շարք շարքայինների, սպաների եւ ենթասպաների հետ:
Նրանց ասել եմ, որ սիրում եմ բոլորին, հպարտանում եմ իրենցով, խոնարհվում եմ իրենց առաջ: Նրանց ասել եմ, որ հայ ազգը, որ նահատակ եւ կենդանի հերոսների շնորհիվ ճաշակել են հաղթանակի անզուգական համը, այլեւս համաձայն չէ որեւէ ուրիշ ճակատագրի:
Հաղթանակը, միայն ու միայն հաղթանակը, բացառապես հաղթանակն է այն ավարտը, որը մենք պատկերացնում ենք այս պայքարի վերջում: Այսօր արդեն Արցախի պաշտպանության բանակը իրականացրել է ակտիվ հակահարձակողական գործողություններ եւ հասել էական հաջողությունների` ջախջախելով թշնամական մի քանի հատուկ նշանակության ստորաբաժանում:


Մեր թշնամին որքան էլ վարձկան հրոսակների առատ հոսք ունենա, չի կարող մրցակցել ապրելու եւ հաղթելու հայկական կամքի հետ, ու մենք համատեղ ջանքերով պիտի կոտրենք հարձակվող ոսոխի ողնաշարը, որ նա այլեւս երբեք, այլեւս երբեք իր ոճրագործ ձեռքերը չպարզի մեր ուղղությամբ, իր արյունոտ հայացքը չուղղի մեր հայրենիքին:
Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, սփյուռքի հպարտ հայություն.
Սա մի նոր Սարդարապատ է եւ մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքը իրեն նվիրել մեկ նպատակի եւ այդ նպատակի անունն է հաղթանակ:
Եվ մեզնից յուրաքանչյուրը ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում: Ու մենք կհաղթենք, որ մենք անպայման կհաղթենք, մենք անպայման կհաղթենք, ու չկասկածեք, մենք անպայման կհաղթենք:


Եվ ուրեմն՝
Կեցցե Ազատությունը
Կեցցե Հայաստանի Հանրապետությունը,
Կեցցե Արցախի Հանրապետությունը,
Եվ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են Ազատ եւ Երջանիկ Հայաստանում:
Փառք ընկած հերոսներին:
Փառք հայոց հաղթական բանակին»:
Հայերը հաղթել են երեկ, հաղթում են այսօր ու հաղթելու են վաղը, որովհետև մենք ՀԱՅՐԵՆԻՔ ենք պաշտպանում ու ապագա:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9080

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ