ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ո՞վ սպա­նեց Մե­ռ­յալ ծո­վը

Ո՞վ սպա­նեց Մե­ռ­յալ ծո­վը
04.09.2020 | 00:29

2020-ի ա­շու­նը, ինչ­պես հին ու բա­րի ա­վան­դույթ է Հա­յաս­տա­նում, նո­րից կան­խա­տե­սում են թեժ: Կա­րող էին չհի­շեց­նել՝ կյանքն ինքն է ուղ­ղոր­դում: Կո­րո­նա­կյանքն իր հետևանք­նե­րով: Փաս­տա­ցի՝ նա­հանջ տա­րի 2020-ն անց­նում է կո­րո­նա­վի­րու­սի մռայլ խա­րա­նով: Թվերն աշ­խար­հում շա­րու­նա­կում են ա­ճել՝ նվա­զած տեմ­պե­րով, բայց ոչ նոր վա­րակ­նե­րին է վերջ դր­վել, ոչ մա­հե­րին: Վտանգ կա, որ Եվ­րո­պա­յում սո­ղում է երկ­րորդ ա­լի­քը: Ռու­սաս­տա­նը պատ­վաս­տա­նյութ է ար­տադ­րում ու վաղ­վա­նից սկ­սե­լու է պատ­վաս­տում­նե­րը: 100 տո­կոս ե­րաշ­խիք, որ պատ­վաստ­ված­նե­րը չեն հի­վան­դա­նա, չկա: Հա­կա­մար­մին­նե­րի կու­տա­կու­մը օր­գա­նիզ­մում հա­րա­բե­րա­կան է ու ժա­մա­նա­կա­վոր: Ինչ­պես՝ կո­րո­նա­վի­րու­սով հի­վան­դա­ցած­նե­րի ու ա­պա­քին­ված­նե­րի դեպ­քում: Եվ ու­րեմն՝ ո՞վ սպա­նեց Մե­ռյալ ծո­վը: Հար­ցը հռե­տո­րա­կան չէ, ոչ էլ փո­խա­բե­րա­կան, ոչ էլ ան­կապ: Ար­դիա­կան է, երբ Մե­ռյալ ծո­վը դի­տար­կում ես ոչ թե ա­ղաջ­րով տաշ­տակ, այլ հաս­կա­ցու­թյուն, որ բնու­թագ­րում է… Ի՞նչ կա­րող է բնու­թագ­րել Մե­ռյալ ծո­վը, որ իր ծանր ա­լիք­նե­րով ծփում է Սո­դո­մի ու Գո­մո­րի վրա: Հի­վան­դու­թյուն­ներ է բու­ժում ջրով ու տիղ­մով: Սա պա­րա­դոքս է: Եվ՝ ու­րեմն՝ պա­րա­դոքս: Կամ՝ շեր­տատ­ված պատ­մու­թյուն, որ փո­խում է էու­թյու­նը՝ «սպան­վե­լուց» հե­տո: Եվ, ու­րեմն, ո՞վ սպա­նեց Մե­ռյալ ծո­վը: Կամ՝ ո՞վ սկ­սեց Սո­դոմն ու Գո­մո­րը: Ին­չու՞ Ղով­տի կի­նը ա­ղե ար­ձան դար­ձավ:

Պան­դե­միկ սեպ­տեմ­բե­րի 1-ը նման չէր ու­սում­նա­կան տա­րե­մու­տի: Ա­վան­դա­կան ու­ղերձ­նե­րում նույ­նիսկ չկար ե­ռանդ ու լա­վա­տե­սու­թյուն: Տա­րօ­րի­նակ ու­ղե­ցույ­ցը, որ սահ­մա­նել է ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նը, առ­կա ու­սու­ցու­մը դարձ­նում են գրե­թե անհ­նար: Գործ­նա­կա­նում դա­սա­րա­նում պետք է լի­նի եր­կու ու­սու­ցիչ՝ մե­կը հետևի ա­շա­կերտ­նե­րի վար­քագ­ծին, մյու­սը՝ ու­սու­ցա­նի: Ան­հաս­կա­նա­լի է, թե ինչ­պես պետք է ե­րե­խա­նե­րը դա­սա­մի­ջոց չա­նեն ու ըստ նա­խա­րա­րու­թյան պաշ­տո­նյա­նե­րի՝ մի քա­նի դա­սա­ժամ գամ­վեն նս­տա­րան­նե­րին: Հատ­կա­պես տար­րա­կան դա­սա­րան­նե­րում դա անհ­նա­րին է. իսկ ե­թե ե­րե­խան զու­գա­րա՞ն է ու­զում, ե՞րբ ու ինչ­պե՞ս է գնա­լու, կամ՝ սո­վա՞ծ է ու այլևս ի վի­ճա­կի չէ գի­տու­թյան գրա­նի­տը ան­շարժ նս­տած կր­ծե՞լ: Փոք­րիկ­նե­րին ստի­պել մի քա­նի ժամ դի­մակ կրել՝ ֆան­տաս­տի­կա­յի ժան­րից է, նրանք սկ­սե­լու են խա­ղալ դի­մակ­նե­րի հետ, և հե­րոս է այն ու­սու­ցի­չը, որ կա­րո­ղա­նա­լու է դա­սա­վան­դել:
Այն տպա­վո­րու­թյունն է, որ նա­խա­րա­րու­թյու­նում ոչ թե չեն պատ­կե­րաց­նում՝ ինչ են պար­տադ­րում, այլ պար­տադ­րում են, որ կարճ ժա­մա­նա­կից դպ­րոց­ներն անց­նեն առ­ցանց ու­սուց­ման: Ին­չու՞: Այդ­պես ա­վե­լի է­ժան է: Պե­տու­թյու­նը գործ­նա­կա­նում ո­չինչ չի ա­նում՝ ու­սու­ցիչ­նե­րը վիր­տուալ սո­վո­րեց­նում են, ա­շա­կերտ­նե­րը՝ վիր­տուալ սո­վո­րում, և ու­նե­նա­լու ենք վիր­տուալ գի­տե­լիք­նե­րի պատ­րանք, ոչ թե գի­տե­լիք: Սա դր­վագ է ԿԳՄՍՆ-ի գոր­ծու­նեու­թյու­նից:

Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը 2020-ի ա­շուն է մտ­նում պե­տա­կան կա­ռա­վար­ման ակն­հայտ ճգ­նա­ժա­մով: Նվա­զա­գույ­նը եր­կու նա­խա­րար՝ դա­տե­լով ի­րենց աշ­խա­տանք­նե­րի ար­դյունք­նե­րից ու հետևանք­նե­րից, պետք է պաշ­տո­նանկ­վեն, ե­թե վար­չա­պե­տը հա­մար­ժեք է ըն­կա­լում ի­րա­կա­նու­թյու­նը, ոչ թե խր­վել է լայ­վա­յին ու վիր­տուալ կա­ռա­վար­ման ո­րո­գայ­թում, որ­տեղ ա­մեն ինչ հա­րա­հո­սի պես է՝ լայվ ու լայ­քեր կամ դիս­լայ­քեր և վերջ՝ գործն ար­ված է: Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջը սա­վառ­նում է օ­դում ու օ­րըս­տօ­րե ա­ռա­վել է մարմ­նա­վոր­վում՝ նա­խա­րա­րը չի տի­րա­պե­տում ոչ գի­տու­թյան, ոչ կր­թու­թյան, ոչ մշա­կույ­թի, ոչ էլ սպոր­տի ո­լորտ­նե­րում կա­տար­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին: Նա սու­պեր­նա­խա­րա­րու­թյու­նը դարձ­րել է պե­տու­թյուն՝ պե­տու­թյան դեմ: Մա­մու­լը գրում է՝ նրա հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջով նա­խա­պատ­րաստ­վում է հան­րա­հա­վաք, որ ազ­դա­րա­րում են փո­ղո­ցա­յին բարձ­րա­խոս­նե­րով: Պա­հան­ջի հիմ­քում նա­խա­րա­րու­թյան մշա­կած չա­փո­րո­շիչ­ներն են, ո­րոնց քն­նար­կումն ի սկզ­բա­նե քա­ղա­քա­կա­նաց­վեց այն­քան, որ հե­ռա­վոր հո­րի­զո­նում մնա­ցին գի­տու­թյունն ու կր­թու­թյու­նը, դպ­րոցն ու ա­շա­կեր­տը, ու­սուց­ման ո­րակն ու նպա­տա­կը: Բայց այդ «ուղ­ղորդ­մա­նը» ա­նու­րա­նա­լի ներդ­րում ու­նե­ցավ ան­ձամբ նա­խա­րա­րը, որ իր ե­զա­կի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում սոսկ ար­ձա­նագ­րեց՝ բո­լո­րը ստում են, ա­մեն ինչ սուտ է, ճիշ­տը ինքն է, իր տե­սա­կետ­նե­րը սակ­րալ են՝ ա­նեն­թա­կա փո­փո­խու­թյան: Սա ֆե­նո­մե­նալ դիր­քո­րո­շում է, որ չի կա­րող բա­ցատր­վել նույ­նիսկ հե­ղա­փո­խու­թյամբ ու «նա­խորդ, հան­ցա­վոր ռե­ժի­մի դեմ» պայ­քա­րով:

Հենց դա է ա­տաղձ դառ­նում ի­րենց ընդ­դի­մու­թյուն հռ­չա­կած քա­ղա­քա­կան ու հա­սա­րա­կա­կան ու­ժե­րի միա­վոր­ման, փաս­տա­ցի՝ իշ­խա­նու­թյու­նը հա­մախմ­բում է տա­րա­տե­սակ ու բազ­մա­դեմ, բազ­ման­պա­տակ ընդ­դի­մու­թյա­նը և նրանց տա­լիս հե­նա­կետ, հիմ­նա­րար ամ­բիոն, որ­տե­ղից հան­րու­թյա­նը կա­րող են դի­մել հայ­կա­կա­նու­թյան ու պե­տա­կա­նու­թյան ամ­րապ­նդ­ման ի­րենց հաս­տա­տա­կա­մու­թյու­նը տեղ հասց­նե­լու հա­մար: Նույ­նիսկ կապ չու­նի՝ այդ­պես է, թե ոչ: Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը հրա­շա­լի քա­վու­թյան նո­խազ է՝ իր վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյամբ՝ դառ­նա­լու հա­սա­րա­կա­կան դժ­գո­հու­թյուն­նե­րը կա­սեց­նե­լու շան­թար­գել: Կպաշտ­պա­նի՞ նրան ՔՊ-ն, թե՞ կհանձ­նի: Հար­ցը դի­տար­կել այդ հար­թու­թյու­նում՝ նշա­նա­կում է ան­տե­սել ո­լորտ­նե­րը, որ իբր ղե­կա­վա­րում է Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, և քա­ղա­քա­կան առևտրի ա­ռար­կա դարձ­նել պե­տա­կան կա­ռա­վար­ման կարևո­րա­գույն ո­լորտ­նե­րը, որ­տեղ այ­սօր սկս­վում է վաղ­վա օ­րը: Ինք­նին հաս­կա­նա­լի է, որ պե­տա­կան կա­ռա­վա­րու­մը քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց է, բայց քա­ղա­քա­կան մե­ծա­մաս­նու­թյան պա­տան­դը չէ: Վա­ղուց հա­մո­զիչ չէ հիմ­նա­վո­րու­մը, որ գեր­լե­գի­տիմ իշ­խա­նու­թյու­նը ի­րա­վա­սու է միայ­նակ ո­րո­շում­ներ ըն­դու­նել ու ի­րա­գոր­ծել: Կա­ռա­վա­րու­թյան կազ­մի փո­փո­խու­թյուն­նե­րը ոչ թե թեա­կան են, այլ ան­խու­սա­փե­լի: Բայց՝ որևէ նա­խա­րա­րի փո­փո­խու­թյուն չի կա­րող լի­նել ան­ձի փո­փո­խու­թյուն, ինչ­պես ե­ղավ շր­ջա­կա մի­ջա­վայ­րի նա­խա­րա­րի դեպ­քում, այլ պետք է դառ­նա վար­վող քա­ղա­քա­կա­նու­թյան փո­փո­խու­թյուն: Սա լր­ջա­գույն փոր­ձու­թյուն է ՔՊ-ի հա­մար և են­թա­կա է ա­ռա­վել քան լր­ջա­գույն քն­նարկ­ման ու ո­րո­շում­նե­րի ըն­դուն­ման:


Ե­թե Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը հե­ռա­նում է և գա­լիս է մե­կը, որ շա­րու­նա­կում է նրա սկ­սա­ծը, աբ­սուր­դը դուրս է գա­լիս սահ­ման­նե­րից ու դառ­նում սպառ­նա­լիք: Նույն վի­ճակն է ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նում՝ ա­նակն­կալ ար­ձա­կուրդ­ված Ար­սեն Թո­րո­սյա­նը վա­ղուց պա­տիժ է հա­մա­կար­գին՝ նրա «բա­րե­փո­խում­նե­րը», որ իբր նպա­տակ ու­նեն ար­դյու­նա­վետ դարձ­նել կա­ռա­վա­րու­մը, վե­րած­վել են հի­վան­դա­նոց­ներ փա­կե­լու մր­ցա­վազ­քի՝ հաշ­վի չառ­նե­լով ի­րա­վի­ճա­կը, պայ­ման­ներն ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը:
Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի պես ան­հաս­կա­նա­լի է Ար­սեն Թո­րո­սյա­նի ֆե­նո­մե­նը՝ նա ձա­խո­ղեց կո­րո­նա­վա­րա­կի դեմ պայ­քա­րը, բայց ինքն ի­րեն հա­մա­րում է կո­րո­նա­վա­րա­կին հաղ­թած նա­խա­րար՝ չնա­յած վա­րակ­ված­նե­րի ու մա­հա­ցած­նե­րի ռե­կոր­դա­յին թվե­րին:


Օ­գոս­տո­սին հրա­պա­րակ­վե­ցին COVID-19-ի դեմ պայ­քա­րի շր­ջա­նակ­նե­րում ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյան ծախ­սե­րը՝ հան­րա­գու­մա­րում 9.381.975.858: Ծախ­սերն ըն­դա­մե­նը նշում են ուղ­ղու­թյուն­ներ ու թվեր՝ ա­ռանց բաց­ված­քի: Հա­մադ­րե­լով թվերն ու ի­րա­կա­նու­թյու­նը՝ կամ ծախ­սե­րը չեն կա­տար­վել, կամ սխալ են կա­տար­վել: Հա­մե­նայն դեպս, սխալ սկզ­բուն­քով՝ հի­վան­դա­նո­ցում չհայ­տն­ված հի­վանդ­նե­րին են պար­տադր­վել ի­րենց բուժ­ման բո­լոր ծախ­սե­րը՝ հե­տա­զո­տու­թյու­նից դե­ղեր: Հա­յաս­տա­նում ոչ ոք պատ­կե­րա­ցում չու­նի կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի, ա­պա­քին­ված­նե­րի կամ դեռ վա­րա­կա­կիր­նե­րի ի­րա­կան թվի մա­սին, COVID-19-ի դեմ միակ պայ­քա­րը վե­րած­վեց հա­մա­տա­րած դի­մա­կա­պար­տադր­ման: Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը պատ­կե­րա­ցում չու­նի, ե­թե ու­նի, չի հրա­պա­րա­կում հաշ­վարկ­նե­րը՝ այն­քա՞ն մարդ է վա­րակ­վել, որ կա­րո­ղա­նանք ընդ­հան­րա­կան ի­մու­նի­տետ ար­ձա­նագ­րել: COVID-19-ի պիկն ան­ցե՞լ ենք, երկ­րորդ ա­լիք չի՞ լի­նե­լու: Վեր­ջա­պես՝ ե՞րբ կա­րող ենք ձեր­բա­զատ­վել COVID-19-ից: Չհաշ­ված վեր­ջի­նը, մյուս հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը այլ եր­կր­նե­րում տա­լիս են ոչ թե նա­խա­գահ­նե­րը, վար­չա­պե­տե­րը և ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար­նե­րը, այլ COVID-19-ի դեմ պայ­քա­րի հա­մար ստեղծ­ված պե­տա­կան խոր­հուրդ­նե­րը, ո­րոնց ո­րո­շում­ներն էլ դր­վում են պե­տու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան հիմ­քում: Հա­յաս­տա­նում խոր­հուրդ չս­տեղծ­վեց, ստեղծ­վեց պա­րե­տա­տուն, «պայ­քա­րը» կենտ­րո­նա­ցավ 3 ան­ձանց՝ վար­չա­պե­տի, պա­րե­տի ու նա­խա­րա­րի ձեռ­քում, նրան­ցից ոչ մե­կը վա­րա­կա­բան չէ: Ի­մա՝ մաս­նա­գետ: Ի­մա՝ դի­լե­տանտ­նե­րի ե­ռյա­կը ո­րո­շում է մեր ճա­կա­տա­գի­րը՝ ան­պա­տաս­խա­նատ­վու­թյան ե­ռան­կյու­նու մեջ: Նի­կոլ Փա­շի­նյա­նը շա­րու­նա­կում է սպառ­նա­լիք­ներ տե­ղալ կո­ռուպ­ցիա­յի դեմ, բայց բա­ցառ­ված չէ, որ կո­ռուպ­ցիո­ներ­ներ են նաև իր նա­խա­րար­նե­րը՝ կո­ռուպ­ցիա հաս­կա­ցու­թյու­նը նե­րա­ռում է նաև հո­վա­նա­վոր­չու­թյուն: Իսկ Ար­սեն Թո­րո­սյա­նի նշա­նա­կում­նե­րի ու պե­տա­կան մի­ջոց­նե­րի բաշ­խում­նե­րի թի­կուն­քում միշտ կան հար­ցա­կան­ներ, որ տրա­մա­բա­նա­կան պա­տաս­խան չու­նեն: Մեր Մե­ռյալ ծո­վը շա­րու­նա­կում է ծփալ իր ծանր ա­լիք­նե­րով, ու ոչ ոք չի խեղդ­վում՝ Մե­ռյալ ծովն այն­քան ա­ղի է, որ հնա­րա­վոր չէ ջրի տակն անց­նել: Նույ­նիսկ Մե­ռյալ ծո­վը կա­րող է վե­րա­նալ՝ ի­րա­կան բնա­պահ­պան­նե­րը, որ վար­ձավ­ճա­րով չեն աշ­խա­տում ինչ­պես հայ­կա­կան Ա­մուլ­սա­րի շր­ջա­կայ­քում, հաս­տա­տում են, որ Մե­ռյալ ծո­վը ան­նա­հանջ կորց­նում է ա­փե­րը ու մի օր կա­րող է վե­րած­վել ճահ­ճու­տի՝ գո­լոր­շիաց­ման պատ­ճա­ռով ու ան­կա­սե­լի գոր­ծըն­թաց­նե­րի, ո­րոնց պատ­ճառ­նե­րը գիտ­նա­կան­նե­րը չգի­տեն: Քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ այդ գոր­ծըն­թաց­նե­րը ա­վե­լի ա­րագ են, գի­տա­կան բա­ցատ­րու­թյուն­նե­րի ու հիմ­նա­վո­րում­նե­րի խիստ անհ­րա­ժեշ­տու­թյան չեն են­թարկ­վում: Փի­լի­սո­փա­յու­թյու­նը կա­րող է չհասց­նել ի­մաս­տա­վո­րել ու զար­գաց­ման բա­նաձևեր տալ դա­րաշր­ջա­նի ու կոնկ­րետ ժա­մա­նա­կի ըն­թաց­քին, սո­վո­րա­բար քա­ղա­քա­կա­նու­թյու­նը գոր­ծում է ա­վե­լի ան­պա­տաս­խա­նա­տու ու ա­րագ՝ փաս­տի ա­ռաջ դնե­լով հա­սա­րա­կու­թյա­նը: Փաս­տա­ցի՝ խոս­քը եր­կու ձա­խո­ղակ նա­խա­րար­նե­րի մա­սին չէ, այլ կա­ռա­վար­ման ուղ­ղու­թյան և մեծ ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյան, որ գո­յա­ցել է հռ­չակ­ված գա­ղա­փար­նե­րի ու այդ գա­ղա­փար­նե­րի ի­րա­կա­նաց­ման ձևե­րի ու մե­թոդ­նե­րի միջև: Բնավ կարևոր չէ՝ ո՞վ կլի­նի ԿԳՄՍ նա­խա­րար՝ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա՞­նը, թե Հա­րու­թյուն Ա­րա­յի­կյա՞­նը, ո՞վ կլի­նի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար՝ Ար­սեն Թո­րո­սյա՞­նը, թե՞ Թո­րոս Ար­սե­նյա­նը, կարևո­րը կա­ռա­վա­րու­թյան գոր­ծու­նեու­թյան ու­ղե­նի­շերն ու չա­փո­րո­շիչ­ներն են: Եվ այն գի­տակ­ցու­թյու­նը, որ նույ­նիսկ գեր­լե­գի­տիմ իշ­խա­նու­թյու­նը ի­րա­վունք չու­նի մաս­նա­գետ­նե­րի ու հան­րու­թյան հետ չքն­նարկ­ված ո­րո­շում­ներ կա­յաց­նել ու պար­տադ­րել՝ հիմք ըն­դու­նե­լով ընտ­րու­թյուն­նե­րում ի­րեն տր­ված ձայ­նե­րի թի­վը: Դա 2018-ին էր, այ­սօր 2020-ն է: Ա­մեն ինչ փոխ­վում է՝ նույն գե­տը, ան­գամ ծո­վը, ան­գամ Մե­ռյալ ծո­վը, եր­կու ան­գամ չես մտ­նի: Ե­թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը չու­նի ի­րա­վի­ճա­կի փո­փո­խու­թյան ոչ քա­ղա­քա­կան, ոչ էլ բնազ­դա­յին-ինք­նա­պահ­պա­նա­կան ըն­կա­լում, որ պա­հան­ջում է կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի բո­վան­դա­կա­յին փո­փո­խու­թյուն, Մե­ռյալ ծո­վը ա­րագ գո­լոր­շիա­նա­լու է: Մինչև այ­սօր մենք տե­սել ենք բազ­մաձև պո­պու­լիզմ, բուն հայ­կա­կան ի­րա­կա­նու­թյա­նը ան­տե­ղյա­կու­թյուն, պայ­ման­նե­րին ու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին ան­հա­մար­ժեք լու­ծում­ներ, որ ինչ-որ ա­ռանձ­նա­սե­նյակ­նե­րում հնար­վել ու ներ­կա­յաց­վել են իբրև ա­վե­տա­րա­նա­կան ճշ­մար­տու­թյուն­ներ, որ են­թա­կա չեն բեկ­ման: Մեր ինք­նահռ­չակ «Հի­սու­սը» բնավ պատ­րաստ չէ մարդ­կու­թյան մեղ­քե­րը քա­վե­լուն, նույ­նիսկ՝ սե­փա­կան ու յու­րա­յին­նե­րի, որ 12 ա­ռա­քյալ­նե­րի դե­րում ակն­հայ­տո­րեն չեն կա­յա­նում: Մի քա­նի բա­ցա­ռու­թյուն­նե­րով՝ հա­վակ­նում են ա­վե­լի շատ Սի­նեդ­րիո­նի, քան Հի­սու­սի կամ­քը կա­տա­րե­լուն: Հա­սա­րա­կու­թյունն ի­րեն հրա­շա­լի է զգում իբրև Պոն­տա­ցի Պի­ղա­տոս, որ լվաց ձեռ­քերն ու ո­րո­շու­մը թո­ղեց ժո­ղովր­դին: Ժո­ղո­վուր­դը ճիշտ ո­րո­շում­ներ ըն­դու­նե­լու կա­րո­ղու­թյու­նը չի ա­պա­ցու­ցել 2020 տա­րի, ու՝ ոչ միայն Հա­յաս­տա­նում: Եվ ու­րեմն՝ ո՞վ սպա­նեց Մե­ռյալ ծո­վը:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հ.Գ. Հա­սա­րա­կա­կան քն­նար­կում­նե­րի ա­ռանց­քում, ինչ­պես ա­վան­դույթ է, ընդ­դի­մու­թյան միա­վո­րումն ու իշ­խա­նու­թյան դեմ պայ­քա­րի հա­ջո­ղու­թյան ու­ղի­ներ գտ­նելն է: Իշ­խա­նու­թյու­նը, ինչ­պես ա­վան­դույթ է, ա­մեն ինչ ա­նում է ընդ­դի­մու­թյան հա­ջո­ղու­թյան հա­մար: Նախ­կին նա­խա­գահ­նե­րը, որ նաև վար­չա­պետ են ե­ղել, ա­սու­լիս­ներ ու հար­ցազ­րույց­ներ են տա­լիս՝ նույն հաս­ցեով հա­վա­տար­մու­թյան եր­դում­նե­րով, նո­րա­հայտ ընդ­դի­մա­դիր­նե­րը ար­տա­հերթ ընտ­րու­թյուն են խոս­տա­նում՝ լուրջ կեց­ված­քով: Ոչ ոք ի­րեն չի հարց­նում՝ իսկ հե­տո՞: ՈՒ՝ ծփում է Մե­ռյալ ծո­վը ծանր ա­լիք­նե­րով, ո­րոնց տակ սպա­նու­թյան գաղտ­նիքն է: Ողջ լե­րուք: Բա­րի ա­շուն ձեզ:

Դիտվել է՝ 6441

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ