Այնուամենայնիվ, Իրանից ո՞վ է կրակել թուրքական բանակի վրա
28.07.2020 | 00:40
Այժմ՝ թուրքերի մասին։ Նախ արձանագրենք, որ, չնայած Երևանի թրքասերներին, աշխարհը գնում է նրան, որ Թուրքիան կհռչակվի «մերժյալ» պետություն։ Թուրքիան հակաքրիստոնեական ու հակաուղղափառ ևս մեկ սադրանք է ձեռնարկել։ Տպավորություն է առաջանում, որ թուրքերը միտումնավոր կերպով ուզում են ստանալ ուղղափառ աշխարհի խիստ բացասական արձագանքը։ Շուրջ մի շաբաթ աշխարհի առաջատար ԶԼՄ-ները գրում էին, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը որոշել է Սուրբ Սոֆիայի ուղղափառ տաճարը դարձնել մզկիթ։ Ս. Սոֆիայի տաճարը ոչ միայն Կոստանդնուպոլսի գլխավոր տեսարժանությունն է, այլև ողջ ուղղափառ աշխարհի, այսինքն՝ ռուսների, հույների, վրացիների, սերբերի, բուլղարների և մյուս ուղղափառ ժողովուրդների բարձրագույն արժեքը։ Այնուամենայնիվ, բացառված չէ, որ Էրդողանը մտադրություն ունի նաև ուղղափառների և մահմեդականների թշնամության նոր ալիք հրահրելու, թեև հասկանում ենք, որ ներկայիս դժվարին շրջանում այդ որոշումը կարող էր Էրդողանին թելադրված լինել նրա իսկական տերերի՝ Թուրքիայի արտաքին պարտատերերի կողմից, որոնք են՝ ԱՄՆ-ը, Իսրայելը, աշխարհի հրեա բանկիրները։
Թե ինչպիսին է ուղղափառ աշխարհի արձագանքը, երևի Հայաստանի քաղաքացիները մոտավորապես պատկերացնում են։ Բարձրագույն պետական մակարդակով հանդես է եկել Ռուսաստանը. զգացվում է, որ Կրեմլը և ռուսական ուղղափառ եկեղեցին (ՌՈՒԵ) լի են ցասմամբ ու վրդովմունքով։ Ատելությունից բառացիորեն «վառվում են» Հունաստանի իշխանությունները և հունական ուղղափառ եկեղեցու հոգևոր պետերը։ Բալկանյան թերակղզին ամբողջությամբ եռում է, բոլորին չենք թվարկի։ Նույնիսկ Թուրքիայի հետ դաշնակցող Վրաստանից եղավ բացասական բնույթի արձագանք, թեև շատ երկչոտ. Թբիլիսին լուռ է, կարծիք հայտնեց միայն վրաց ուղղափառ եկեղեցին։ Հուլիսի 10-ին վրաց պատրիարքարանը հայտարարեց, որ հետևում է, թե բացառապես որպես քրիստոնեական տաճար կառուցված և գրեթե 1000 տարի որպես այդպիսին գործող Ս. Սոֆիայի տաճարի կարգավիճակն ինչպես կարող է փոխվել։ «Հայտնի է, որ թուրքական կողմի հայտարարությունը պայմանավորված է որոշակի պատճառներով, բայց հիմա, երբ մարդկությունը կանգնած է մեկից ավելի մարտահրավերների առաջ, շատ մեծ նշանակություն ունի քրիստոնյաների ու մահմեդականների՝ միմյանց նկատմամբ բարյացակամ տրամադրվածության պահպանումը։ Կարծում ենք, որ այսօրվա իմաստուն քայլը կլինի Սուրբ Սոֆիայի դարձյալ չեզոք տարածություն մնալը»,- կարծում են վրաց եկեղեցում։ Միևնույն ժամանակ հայտարարությունում հարգանք է արտահայտվում Թուրքիայի ինքնիշխանության հանդեպ և հույս, որ վրացական պատրիարքարանի կարծիքը «բարեկամ պետությունը կընկալի ոչ թե որպես միջամտություն իր ներքին գործերին, այլ որպես քրիստոնեական հնագույն եկեղեցիներից մեկի սրտի ցավ և նկատառում»։ «Հուսով ենք, որ Թուրքիայի և Վրաստանի միջև գոյություն ունեցող բարիդրացիական, բարեկամական և ռազմավարական հարաբերությունները կխորանան, ինչը բավական արդյունավետ կլինի երկու երկրների համար»,- եզրափակել են վրաց ուղղափառ եկեղեցում։
Արձագանքել է նաև ՄԱԿ-ը. «Այա Սոֆիա թանգարանի կարգավիճակի ցանկացած փոփոխության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է նախապես տեղեկացվի, իսկ փոփոխությունները պետք է քննարկվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեում»։ ՅՈՒՆԵՍԿՕ-ում հիշեցրել են, որ Սուրբ Սոֆիան մտցված է համաշխարհային ժառանգության ցուցակի մեջ որպես թանգարան, իսկ դա որոշակի իրավական պարտավորություններ է դնում թուրքական իշխանությունների վրա. «Պետությունը պետք է հետևի, որ որևէ փոփոխություններ չխախտեն նրա տարածքում գտնվող համաշխարհային օբյեկտի բացառիկ արժեքը։ Կարգավիճակի ցանկացած փոփոխության մասին պետությունը պետք է վաղօրոք տեղեկացնի ՅՈՒՆԵՍԿՕ-ին, և անհրաժեշտության դեպքում այդ փոփոխությունները պետք է քննարկվեն ՄԱԿ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեում»։ Ինչպես ընդգծում է «Ռոյտեր» գործակալությունը, Ս. Սոֆիայի տաճարի կարգավիճակը թանգարանից մզկիթի վերածելու հեռանկարը քննադատել են նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի պաշտոնական դեմքերը և հասարակական կազմակերպությունները, քրիստոնեական բոլոր եկեղեցիների ղեկավարները։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա թրքասեր իշխանությունը լռում է։ Արձագանքել է միայն ընդդիմությունը, բնականաբար՝ բացասաբար։ Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևորականությունը երկակի է արձագանքել։ Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանն առաջարկել է, որ տաճարը դառնա ինչպես քրիստոնյաների, այնպես էլ մուսուլմանների աղոթավայր։ Միևնույն ժամանակ Ս. Էջմիածինը թուրքական ղեկավարությանը հապճեպ քայլեր չանելու կոչ է արել։
Իհարկե, ամենաբացասական արձագանքները հնչել են Հունաստանից և Կիպրոսից, ինչը հասկանալի է. Ս. Սոֆիան ոչ միայն տաճար է, այլև սրբություն։ Աթենքից ու Նիկոզիայից արտահայտվում են բոլորը՝ իշխանությունները, ընդդիմադիրները, եկեղեցին։ Կարելի է պատկերացնել, թե ինչ ապրումների մեջ են արտասահմանյան հունական համայնքները։ Խորհրդարանական «Հունական որոշում» կուսակցությունը, ի պատասխան տաճարը մզկիթի վերածելու Անկարայի մտադրության, հուլիսի 10-ին պահանջել է թուրքական պետության հիմնադիր Մուստաֆա Քեմալի՝ հունական Սալոնիկ քաղաքում գտնվող տունը դարձնել պոնտացի հույների ցեղասպանության թանգարան։ Մեզ համար, ի տարբերություն աշխարհի այլ երկրների, դա նորություն չէ. Հայաստանը վաղուց է ընդունել, որ XX դարում, բացի Հայոց եղեռնից, թուրքերը եղեռնի են ենթարկել նաև հույներին ու ասորիներին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ և հետագա տարիներին Օսմանյան կայսրությունը ոչնչացրել է ավելի քան 350 հազար պոնտացի հույների։ Կուսակցության ներկայացուցիչ Թանասիս Միլոնասը հայտարարել է, որ Թուրքիան կարիք ունի Հունաստանի խիստ արձագանքին։ «Բարբարոսները միայն այդ ձևով կարող են հասկանալ»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ։ Էրդողանի գործողությունները Միլոնասը սադրանք է անվանել. «Մեր կուսակցության դիրքորոշումն այն է, որ դա համաշխարհային խնդիր չէ, այլ զուտ երկկողմ հարաբերությունների թեմա է։ Այն վերաբերում է ուղղափառությանը, հույներին»։ Թե հետագայում ինչպես կզարգանան իրադարձությունները, չենք փորձի գուշակել։ Հիմնախնդիրը դեռ նոր է թափ հավաքում։ Ի դեպ, այն հայերին, ովքեր համառորեն պնդում են, թե Աթաթուրքը հրեա դյոնմե չի եղել. թերթեք արխիվները և համոզվեք, թե Սալոնիկում ով սեփական տներ ուներ...
Բայց Թուրքիան խուճապի ի՞նչ պատճառ ունի. չէ՞ որ Իրանը, կարծես, լուռ է մնացել Ս. Սոֆիայի հարցում։ Մի րոպե համբերեք, և ամեն ինչ պարզ կլինի։ Բանն այն է, որ Իրանն արդեն կրակել է թուրքական տարածքի վրա դեռ մինչև իրանական ԶՀՀ-երը Սիրիա տեղափոխելը և «USS Bonhomme Richard» ավիակրի վրայի պայթյունը։ Հունիսին հայտնել ենք մեր ընթերցողներին, որ Թուրքիան հանկարծ ռազմական գործողություններ է սկսել քրդերի դեմ Հյուսիսային Իրաքում՝ իր որոշումը հիմնավորելով իբր նրանով, թե քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) պարտիզանները վերսկսել են հարձակումները թուրք զինվորականների վրա։ Քրդերի դեմ Անկարայի ագրեսիայի իրական պատճառների քննությունը թողնենք հետագային։ Իսկ այժմ հայտնենք մի քանի նրբություն, որոնց մասին դիտմամբ լռում էինք հունիսին, երբ պատմում էինք թուրքերի և քրդերի միջև զինված բախումների մասին։ Բանն այն է, որ հունիսին քրդական աղբյուրները հաղորդում էին, որ Թուրքիայի ագրեսիան պաշտպանել է... Իրանը՝ նույնպես հրետանային ու հրթիռային հարվածներ հասցնելով Հյուսիսային Իրաքին։ Իրադրությունն այնքան խառնաշփոթ էր, որ մի շարք արաբական երկրներ, ինչպես նաև Արաբական պետությունների լիգայի ղեկավարները, հանդես եկան ելույթներով, որոնցում Իրաքի դեմ ագրեսիայի համար հավասար չափով մեղադրում էին և Թուրքիային, և Իրանին։ Բայց մենք նախազգում էինք, որ այդ իրադարձություններում ինչ-որ բան այն չէ, ուստի սպասում էինք լրացուցիչ հաղորդագրությունների։ Առնվազն այն պատճառով, որ հիանալի հիշում էինք, որ ՔԲԿ-ն և Իրանը լուռ համաձայնություն ունեն, որ ռազմական գործողություններ թույլ չտան քրդերի և Իրանի միջև։ Եվ ՔԲԿ-ի ղեկավարությունը փաստորեն կուսակցությունը հանձնեց Քրդստանի ազատ կյանքի կուսակցությանը (ՔԱԿԿ), չնայած վերջինս պնդում է, թե ինքը ՔԲԿ-ի իրանական թևն է։ Արդյունքում, երբ Իրանը ջախջախում էր ՔԱԿԿ-ի ջոկատները, ՔԲԿ-ի ջոկատները հաճախ նույնիսկ օգնում էին Իրանին։
Հիշեցնենք. հունիսի 17-ին Անկարան հայտարարեց Իրաքի հյուսիսային մասում ՔԲԿ-ի զինյալների դեմ «Վագրի մագիլ» գործողությունն սկսելու մասին։ Հատուկ նշանակության զորքերը մտան Հաֆթանին շրջանը։ Թուրքիայի բանակը գործում էր անօդաչու սարքերի, մարտական ուղղաթիռների և կրակային աջակցության միջոցներով։ Թուրքական հարձակումներին Իրանն աջակցում էր իր տարածքից հարվածներով։ Բայց ահա թե ինչ հայտնի դարձավ հուլիսի 3-ին թուրքական «Անադոլու» գործակալության հաղորդագրություններից։ Պարզվում է, որ դեռ հունիսի 24-ին Իրանի տարածքից հրետանային հարված է հասցվել Թուրքիայի բանակային ստորաբաժանումներին։ Եվ ոչ թե Իրաքում, այլ հենց Թուրքիայի տարածքում։ Այդ պահին ռազմական գործողություններ էին ընթանում Թուրքիայի հարավ-արևելքի Իրանին սահմանակից շրջանում։
Պարզվեց նաև, որ դեռ այն ժամանակ Թուրքիայի ՊՆ-ն չի ճշտել, թե իր զինվորներն ընկել են Իրանի տարածքում գտնվող քուրդ պարտիզանների՞ կրակի տակ, թե՞ դա եղել է թուրքական այն զինված ուժերի «բարեկամական» կրակը, որոնք այդ վայրերում գործում էին ՔԲԿ-ի ակտիվիստների դեմ։ Բայց պետք է նշել, որ, նախ, ՔԲԿ-ի պարտիզանները չունեն հեռահար հրետանի, ունեն միայն 3 կմ հեռահարությամբ գումարտակային ականանետներ, ինչը ոչ մի ձևով չի կապվում տեղի ունեցած միջադեպին։ Թուրք զինվորականները հետախուզական միջոցառումներ էին կատարում Հաքյարի նահանգում։ Եթե «Անադոլու» գործակալությունը և Թուրքիայի ՊՆ-ն չեն ստում, ապա հեռահար հրետանուց թուրք զինվորականներին կարող էին հրետակոծել միայն իրանցի զինվորականները՝ կամ իրանական բանակի, կամ ԻՀՊԿ-ի, որոնք էլ իրականացնում են Իրանի պետական սահմանների պահպանությունը երկրի բոլոր մասերում։
Իրաքի քրդերի դեմ թուրքական ագրեսիայի, ինչպես և Իրանի տարածքից թուրք զինվորականներին հրետակոծելու այդ պատմությունը բավական «մութ» է, բազմաթիվ անհայտներով։ Որպես աշխատանքային վարկած մենք առայժմ տեսնում ենք այսպիսի տարբերակ. ՔԱԿԿ-ի ահաբեկիչները հաճախ են հարձակվել Իրանի վրա, թեկուզ Իրաքից, բայց... ամերիկացիների կամ թուրքերի հովանու տակ։ Դեպքեր են եղել, երբ նրանք փորձել են Իրան ներխուժել անգամ Թուրքիայի տարածքից։ Դա արձանագրվել է և՛ նախորդ տարիներին, և՛ ընթացիկ տարում։ Օգտվելով այն բանից, որ թուրքերը հարձակվել են Հյուսիսային Իրաքի վրա՝ իբր հետապնդելով ՔԲԿ-ի պարտիզաններին, Իրանն իր հերթին հաշվարկեց, որ պատեհ ժամանակ է ՔԱԿԿ-ի ահաբեկիչների հարցերը լուծելու, միաժամանակ, հարվածելով թուրք զինվորականներին, ակնհայտորեն հասկացրեց, որ Թեհրանում միամիտներ չկան, և Թեհրանը երբեք չի հավատացել թուրքերի այն հայտարարություններին, թե իբր Անկարան «տեղյակ չէ», թե թուրքական տարածքից ով է հարձակվում Իրանի վրա։ Անցած ամիսներին մենք զգուշացնում էինք, որ Իրանը բազմաթիվ կուտակված հարցեր ունի թուրք նախագահ Էրդողանին տալու, և գալու է այն պահը, երբ Թեհրանը «մուկ ու կատու է խաղալու» Թուրքիայի հետ։ Հենց դրանով է բացատրվում այն փաստը, որ հունիսի 24-ի իրանական հրետակոծությունից հետո թուրքերն այդպես էլ չհամարձակվեցին որևէ բանում մեղադրել հենց Իրանին։
Ինչ վերաբերում է Իրանին, ապա մենք ուշադրություն դարձրինք հետևյալ հանգամանքին։ Բաղդադում Իրանի զինվորական կցորդ Մոստաֆա Մորադյանը հանդիպել է Իրաքի պաշտպանության նախարար Ջումա Սաադունի հետ, և բանակցությունների ընթացքում «նրանք ուսումնասիրել են ռազմական ու պաշտպանական համագործակցությունն ընդլայնելու ուղիները»։ Այնուհետև զինվորական կցորդ Մորադյանը հուլիսի 3-ին բանակցություններ է վարել Իրաքի խորհրդարանի անվտանգության ու պաշտպանության կոմիտեի նախագահ Մոհամեդ Հայդարի հետ, և նրանք «դիտարկել են անվտանգության ու պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման ուղիները»։ Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են արդեն ստորագրված ռազմական ու պաշտպանական համաձայնագրերի կատարման անհրաժեշտությունը։ Իրաքյան կողմը բարձր է գնահատել Իրաքին Իրանի աջակցությունը ԻՊ («Իսլամական պետություն») ահաբեկչական խմբավորման դեմ իր երկրի պայքարում, հայտարարելով, որ դա Իրանի և Իրաքի եղբայրության օրինակ է։ Մեր կարծիքով, Իրանի զինվորական կցորդ Մորադյանն իր իրաքցի զրուցակիցների հետ քննարկել է նաև ՔԱԿԿ-ի ահաբեկիչների հարցը, ինչպես նաև Թուրքիայի գործողությունները և թուրքերի հրետակոծությունը։ Չէ՞ որ իրանցիներն ու իրաքցիները ևս մեկ անգամ հիշեցրին տարածաշրջանին, որ Իրանի և Իրաքի շիաները եղբայրներ են...
Հիմա թուրքերի աչքի առաջ են ամերիկյան «USS Bonhomme» ավիակրի պայթյունը և հրդեհը։ Ինչ-որ մեկը կարծում է թե թուրքերը քաջ ու անվա՞խ են։ Նման կարծիք ունեցողները սխալվում են կամ էլ մեզ խաբում, թե այդպիսի բարձր կարծիք ունեն թուրքերի ու Թուրքիայի մասին։ Անկարան հո հասկանում է, որ, Աստված չանի, եթե ամերիկյան ավիակրի վրա պայթյունը Իրանի ԻՀՊԿ-ի «Քոդսի» ձեռքի գործն է։ Չէ՞ որ դա նշանակում է, որ Թեհրանում հրաման է տրվել. «Սկսենք որսը»։ Եվ Իրանի տարածքից հունիսի 24-ի հրետակոծությունը նախազգուշացում է։ Անկարայի հասցեին Իրանի ակնարկը կարելի է հասկանալ միայն այս ոգով. կամ հեռացեք ԱՄՆ-ից և Իսրայելից, կամ հաջորդ գործողությունը («վթար, հրդեհ և պայթյուն»- բերում ենք գեներալ-մայոր Քահանիի նշած կարգով) կարող է տեղի ունենալ... Թուրքիայի ներսում որտեղ ասես, ցանկացած զորամասի, ցանկացած օբյեկտի դեմ։ Ինչպես տեսնում ենք, իրադարձությունները հերթական անգամ ապացուցում են, որ հայերի և ադրբեջանցիների միջև ռազմական գործողությունները սերտորեն կապակցված են այն ամենի հետ, ինչն Իրանի դեմ նախապատրաստում են նրա արտաքին թշնամիները, և նրա հետ, թե այդ թշնամիներին ինչով է պատասխանում Իրանը։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ