ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Ռազմական ժամանակների պսևդոնախագահը

Ռազմական ժամանակների պսևդոնախագահը
04.06.2020 | 09:31

ԱՄՆ նախագահը ավելին է, քան կառավարության ղեկավարը, բանակի գերագույն գլխավոր հրամանատարն ու երկրի գլխավոր դիվանագետը՝ նրա պաշտոնը մարմնավորում է ազգի միասնականությունը: Նրան են ոււղղվում բոլոր հայացքները, երբ երկիրը հայտնվում է ճնշման տակ: Հենց դա է հիմա օգտագործում Դոնալդ Թրամփը սեփական նպատակներով՝ գրում է Թոմաս Յեգերը Գերմանիայի Focus ամսագրում: Նույնիսկ նախագահ Ջորջ Բուշը, ում ԱՄՆ շատ քաղաքացիներ մեղադրում էին, որ իր մրցակից Ալբերտ Գորին թույլ չտվեց նախագահ դառնալ Ֆլորիդայում իրավաբանական հնարքի միջոցով, գտավ ճիշտ բառերն ու ժեստերը, որ հասարակության հենարան ու հույս տա 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Ամերիկան, ինչպես պարզ դարձավ 9/11-ից հետո, պատերազմի մեջ է ահաբեկչության հետ: Բուշը մեկ ժամում վերածվեց ռազմական ժամանակի նախագահի: Հիմա ԱՄՆ-ը նորից ճնշման տակ է: Այս անգամ հարձակումը քաղաքական համակարգի բարոյական լեգիտիմության վրա ներսից էր: Սպիտակ ոստիկանը առանց պատճառի սպանեց գետնին ձեռնաշղթաներով պառկած աֆրոամերիկացուն: Ոստիկանական բռնությունը ԱՄՆ-ի խոր պրոբլեմն է: Ոստիկանական մշակույթը՝ շատ ավելի խոր: 2019-ին միայն 27 օր է եղել՝ առանց ոստիկանական բռնությունից մարդու մահվան: Այլ օրերի մահացել է մինչև 9 մարդ: Եվ տուժում է նախևառաջ աֆրոամերիկյան բնակչությունը: Սևամորթները սպիտակներից 3 անգամ շատ են բռնության զոհ դառնում:


Պանդեմիայի ժամանակ ԱՄՆ-ում մահացել է 100000-ից ավելի շատ մարդ, մեկ քառորդը՝ աֆրոամերիկացիներ, որ բնակչության 12%-ն են: Կորոնաճգնաժամի տնտեսական հետևանքների պատճառով Թրամփն այլևս չի կարող նախընտրական պայքարը սկսել իբրև տնտեսապես հզոր երկրի նախագահ: Արգելափակվեցին իբրև Չինաստանի մրցակից ներկայանալու նրա փորձերը: Հիմա նա ցանկանում է հանդես գալ իբրև նախագահ, որ պաշտպանում է օրենքն ընդդեմ բունտարարների, անարխիստների ու հակաֆաշիստների: Նրա մեդիաօգնականները իրավիճակն այսպես են պատկերում՝ ձախերը, կազմաքանդող ուժերը գրոհում են ԱՄՆ լեգիտիմ կառավարության վրա, ուզում են խարխլել քաղաքական կարգը և վերացնել Սահմանադրությունը: Այդպիսով Թրամփը դառնում է ռազմական ժամանակի նախագահ: Ռազմական ժամանակի պսևդոնախագահ: Բայց թշնամին ներսից է: Այս դերն ԱՄՆ նախագահն ինքն է ընտրել իր համար: Նա չի ցանկանում, ինչպես իր շատ նախորդներ, նպաստել ազգային միասնությանը խզման պահին: Ազգայնականն անտարբեր է ազգի նկատմամբ: Նա չի ցանկանում հանգստացնել, բացատրել ու խոստանալ, որ հասարակության խզումը կհաղթահարվի: Նա ավելի է խորացնում խզումը՝ ցուցարարներին սպառնալով բռնությամբ ու բանտով: Նա չի ցանկանում լսել ու հասկանալ, նա ցանկանում է մռնչալ ու հողին հավասարեցնել: Նա ցանկանում է սրել, ոչ թե հաշտեցնել, խփել, ոչ թե բուժել: Թրամփն անդադար էսկալացիայի նախագահ է, որին ամերիկյան հասարակությունը չի կարող օր ավելի հանդուրժել՝ իրեն լուրջ վնաս չհասցնելով: Այնուհանդերձ, բացառված չէ, որ նրա ռազմավարությունն աշխատի: Յուրաքանչյուր կողոպուտ, հրկիզում, բռնության ամեն սրում ոստիկանության նկատմամբ լարում է իրավիճակը և նրան ձեռնտու է: Հենց այդ պատճառով է նա նահանգապետերին կոչ անում հնարավորություն տալ ոստիկանությանը սրել իրավիճակը: Թրամփը ցանկանում է, որ ցուցարարներին սադրեն: Որ մյուս կողմում էլ հաղթեն ճիչերը: Այդպես նա իր համար ներքին թշնամի է ստեղծում: Ինչպես է Թրամփը մտադիր պահպանել ներքին թշնամու այդ կերպարը մինչև նոյեմբերի սկիզբ, պարզ չէ: Եթե նա իրոք փորձի դա անել, ԱՄՆ-ին լավ ոչինչ չի սպասվում այս տարի: Թրամփը ԱՄՆ-ից խլել է միջազգային ասպարեզում առաջնորդությունը, հիմա սպառնում է ոտնահարել բարոյական կողմնացույցը:
Թոմաս Յեգեր, Focus


Հ.Գ. 2016-ին ամփոփելով իր նախագահական ժամկետը՝ Բարաք Օբաման նշում էր՝ ինչ կարողացավ ու ինչ չկարողացավ անել: Չարվածների թվում նա նշեց, որ չի կարողացել վերացնել ամերիկացիների միջև տասնամյակներով խորացող խզումը: Եվ Դոնալդ Թրամփը չի հնարել այդ պատմությունը: Երբ Վաշինգտոնում ոստիկանները ծնկի իջան ցուցարարների առաջ, նրանց ծափահարեցին: Ու հազիվ թե դա սադրանք էր: Թրամփի համար ամենադժվար ժամանակներն են հիմա, երբ նրա դեմ դուրս են գալիս ոչ միայն մրցակիցները, այլև՝ միջազգային ասպարեզում նրանք, ում Թրամփը հասցրել է նեղացնել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9320

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ