ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-17

Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-17
31.10.2024 | 19:11

(կիզբը` այստեղ)

Որ Իրանն Իսրայելի կողմից հոկտեմբերի 26- ի գիշերն իրեն հասցված հարվածն անհետևանք չի թողնելու, հայտարարվել է նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքով: Ըստ հրապարակված հաղորդագրության Իսրայելին մոտակա օրերին ավելի ջախջախիչ հարված է հասցվելու:

Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշկիանը նույնպես հայտարարել էր Իսրայելի հարձակմանն Իրանի պատասխանի մասին:

Իրանի արտգործնախարար Աբաս Արագչին օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանը ո՛չ երկմտելու է, ո՛չ էլ շտապելու է պատասխանել Իսրայելի վերջին հարվածներին:

«Մենք դատապարտում ենք սիոնիստական ռեժիմի ագրեսիան և մեզ իրավունք ենք վերապահում պատասխան տալու, ի վերջո, տեղի է ունեցել ներխուժում մեր երկրի տարածք, և մեզ համար բնական է ժամանակին արձագանքելը»,- ասել է Արագչին:

Առավել ուշագրավ է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական ստորաբաժանման հրամանատար, բրիգադի գեներալ Ամիր- Ալի Հաջիզադեի հայտարարությունը (տես՝ հոդվածի ներքևում). «Սիոնիստների կողմից հիմարության ու պատասխան գործողության դեպքում մենք հաջորդ փուլում կկիրառենք երկու միանգամայն գաղտնի զենք, որոնք արմատապես կփոխեն ուժերի դասավորությունն աշխարհում»:

Հաջիզադեն ավելի վաղ հայտարարել էր, որ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմատիեզերական ուժերը, Իրանի մյուս զինված ուժերի հետ միասին, աչալուրջ և զգոն են։ Եթե այս հողի թշնամիների կողմից որևէ սխալ թույլ տրվի, նրանք կոշտ պատասխան կստանան»:

Իսրայելը Հաջիզադեի վերոնշյալ սպառնալիքներն անտեսելով, ինչպես արդեն հայտնի է, լույս հոկտեմբերի 26- ի գիշերն ավիահարվածներ է հասցրել Իրանի բազմաթիվ ու կարևոր ռազմական օբյեկտների, կարծում ենք, Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում մեծ պատերազմ սադրելու հստակ և որոշակի դիտավորությամբ

Հստակ և որոշակի դիտավորությամբ, որովհետև Իսրայելի սիոնիստական վարչակարգը շատ լավ հասկանում է, չէր կարող չհասկանալ, որ Իրանին հոկտեմբերի 26- ի իր բավական լուրջ, ամենևին էլ ոչ խորհրդանշական բնույթի ավիահարվածն անխուսափելի է դարձնում հրեական պետությանն ուղղված Իրանի՝ նախորդից ավելի հզոր հարվածը, ինչը սիոնիստներին և աշխարհի գլոբալիստական, ջհուդամասոնական ուժերին անհրաժեշտ է Իրանին էլ ավելի հզոր հարված հասցնելու և մեծ Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում մեծ պատերազմ սադրելու, սանձազերծելու համար: Սատանայի ծնունդները և Սատանայի ծառաներն այլ կերպ չէին կարող վարվել, վերևից տրված իրենց հոր ու տիրոջ հրամանն են կատարել ու կատարում…

Հստակ և որոշակի դիտավորությամբ, որովհետև մինչ հոկտեմբերի 26- ին Իսրայելի ավիահարվածը, Իրանը շատ պարզ հայտարարել էր, որ եթե Իսրայելի պատասխան հարվածն իրեն լուրջ վնաս չպատճառի, ինքը չի պատասխանի: Մինչդեռ, Իսրայելն իմանալով այս մասին, Իրանին միտումնավոր հասցրել է բավական լուրջ վնաս տված հարված՝ ի տարբերություն հոկտեմբերի 1- ին իրեն ուղղված Իրանի սահմանափակ հարվածի, որն Իսլամական Հանրապետության կողմից Իսրայելին հասցվել է մեծ վնաս չպատճառելու հաշվարկով, որպեսզի հրեական պետությունը պարտադիր չհամարի իր պատասխանը:

Ինչպես «Al Arabiya» հեռուստաալիքին հղում կատարելով, տեղեկացրել է РБК- ն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Մոհամմադ Ռեզա Նաղդին հայտարարել է, որ Իրանը շուտով կպատասխանի Իսլամական Հանրապետությանն Իսրայելի հարվածին:

«Առաջիկա օրերին դուք ավելի ջախջախիչ հարվածներ կտեսնեք սիոնիստական վարչակարգին (Իսրայելի.- РБК),- հայտարարել է գեներալը։- Մենք նրանց անակնկալի կբերենք մեր միջոցներով և հնարամտությամբ»։

Նույն հրապարակման համաձայն, Իրանի կառավարության մամուլի քարտուղար Ֆաթիմա Մոհաջերանին ընդգծել է, որ Իրանի վրա վերջին հարձակումը «հարձակում էր մեր սահմանների վրա» և «իսրայելական ռեժիմը պատասխան կստանա»:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4096

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ