Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Մեր ժո­ղովր­դին ԱՄՆ-ը, Իս­րա­յե­լը, Անգ­լիան և Թուր­քիան դա­վա­ճան­նե­րի ձեռ­քով «Այսր­կով­կաս­յան Դեյ­թոն» են պար­տադ­րել

Մեր ժո­ղովր­դին ԱՄՆ-ը, Իս­րա­յե­լը, Անգ­լիան և Թուր­քիան դա­վա­ճան­նե­րի ձեռ­քով «Այսր­կով­կաս­յան Դեյ­թոն» են պար­տադ­րել
20.11.2020 | 00:33

Օ­դում դա­վա­ճա­նու­թյան հոտ է փչում։ Ե՛վ Հա­յաս­տա­նում, և՛ Ար­ցա­խում։ Ինչ­քան ստոր տա­կանք պետք է լի­նել այ­սօր­վա պայ­ման­նե­րում բարձր ամ­բիո­նից ա­սե­լու հա­մար, թե, իբր, «մենք պետք է ջան­քե­րը կենտ­րո­նաց­նենք Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի տն­տե­սու­թյուն­նե­րը վե­րա­կանգ­նե­լու վրա»։

Ին­չու՞ եք այդ­քան բթաց­նում, Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­ներ, որ վա­ճա­ռել եք ոչ միայն Ար­ցա­խը, այլև Հա­յաս­տա­նը։ Ին­չու՞ եք շա­րու­նա­կում ստել, ինչ­պես պա­տե­րազ­մի օ­րե­րին։ Շատ վա­ղուց տն­տե­սու­թյուն չկա. ձեր «կն­քա­հայր» Տեր-Պետ­րո­սյանն իր շքա­կախմ­բով դրա մա­սին «հո­գա­ցել է» դեռևս 90-ա­կան­նե­րին։ Հը՛, Փա­շի­նյան, ի­րա­կա­նա­ցա՞վ քո ման­կու­թյան վար­դա­գույն ե­րա­զան­քը։ Կով­կա­սյան թա­թար­ներն իս­կա­կան գա­զան­նե­րի պես ար­դեն պղ­ծել են Շու­շիի Սուրբ Ղա­զան­չե­ցոց տա­ճա­րը։ Մտա­ծում ես, թե որևէ մե­կը կմո­ռա­նա դա ու կնե­րի՞ «հա­նուն խա­ղա­ղու­թյան» ու «տն­տե­սու­թյուն­նե­րի վե­րա­կան­գն­ման»։

Աշ­խար­հի ողջ հա­յու­թյան սր­բա­տե­ղին ար­դեն ի­րենց պաշտ­պա­նու­թյան տակ են վերց­րել ռուս զին­վո­րա­կան­նե­րը։ Բայց դա թույլ ե­րաշ­խիք է։ Կո­սո­վո­յում ու Մե­տո­խիա­յում ա­մե­նու­րեք, ուր մտել են այն­տե­ղի թուր­քե­րը (մու­սուլ­ման ալ­բա­նա­ցի­նե­րը), այր­վել են ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցի­նե­րը, տաս­նյակ քրիս­տո­նյա հոգևո­րա­կան­ներ սպան­վել են ա­մե­նա­գա­զա­նա­յին ձևով։ Եվ, ա­սենք, պաշտ­պա­նու­թյան տակ են վերց­վել Շու­շիի ե­կե­ղե­ցին, Դա­դի­վան­քը, իսկ ի՞նչ է լի­նե­լու ա­վե­լի քիչ նշա­նա­կա­լի տա­ճար­նե­րի հետ։ Մի՞­թե ռուս­ներն ա­մե­նու­րեք պա­հա­պան­ներ են դնե­լու։ Ի՞նչ է լի­նե­լու բազ­մա­դա­րյան գե­րեզ­մա­նոց­նե­րի հետ։ Փա­շի­նյան, հա­յերս լավ գի­տենք, թե ինչ է սպա­սում մեր նախ­նի­նե­րի գե­րեզ­ման­նե­րին։ Դրա հա­մար էլ Քար­վա­ճա­ռի նախ­կին բնա­կիչ­նե­րը հա­նում են մա­հա­ցած­նե­րի ա­ճյուն­նե­րը և տա­նում... Հա­յաս­տան, ո­րը դեռ քո իշ­խա­նու­թյան տակ է։ Դժ­բախտ մար­դիկ։ Դու ինչ­պես հեշտ դա­վա­ճա­նե­ցիր Ար­ցա­խին (Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հետ), նույն­քան հեշտ էլ կդա­վա­ճա­նես Հա­յաս­տա­նին։ Ինչ­քա՜ն լկ­տիու­թյուն պետք է ու­նե­նալ դժ­բախտ մարդ­կանց «հա­մո­զե­լու», որ կով­կա­սյան թա­թար­նե­րի հա­մար մա­տա­ղա­ցու դառ­նան։ Իսկ նրանք թքել են ձեզ վրա, Փա­շի­նյան ու Հա­րու­թյու­նյան. նրանք վա­ռում էին ի­րենց տներն ու այ­գի­նե­րը։ Նրանք գե­րա­դա­սում են փախս­տա­կան լի­նել, քան ապ­րել կով­կա­սյան թա­թար­նե­րի իշ­խա­նու­թյան տակ։ Այն­պես որ, ձեր անգ­լո-սաք­սոն­նե­րի «հա­յե­րի և կով­կա­սյան թա­թար­նե­րի հա­մա­տեղ բնա­կու­թյան» մա­սին պլա­նը տա­պալ­վել է։ Դու և ձեր ար­տա­սահ­մա­նյան տե­րե­րը ոտ­քից գլուխ կեղ­տի մեջ եք. դուք հայ­կա­կան հո­ղերն ուղ­ղա­կի նվի­րել եք հայ ժո­ղովր­դի թշ­նա­մի­նե­րին։
Դու ու­րա­խա­նում ես, որ օ­կու­պաց­ված Ար­ցախ «վե­րա­դառ­նա­լու տեմ­պե­րը բա՞րձր են»։ Հայտ­նիր քո տի­րո­ջը, որ գնում են ի­րենց ու­նեց­ված­քից գո­նե ինչ-որ բան փր­կե­լու։ 99 %-ն այլևս չի մնա ծախ­ված հո­ղում։ Որևէ մի­ջոց կգտ­նեն հե­ռա­նա­լու նրան­ցից, ինչ­պի­սիք եք դու և քո ծա­խու Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը։


Նո­յեմ­բե­րի 14-ին լրագ­րող ու հե­ռուս­տա­հա­ղոր­դա­վար Ռո­ման Բա­բա­յա­նը և RT-ի գլ­խա­վոր խմ­բա­գիր Մար­գա­րի­տա Սի­մո­նյա­նը HTB-ի ե­թե­րում կոշտ և «ան­հար­մար» հար­ցե­րով դի­մել են Փա­շի­նյա­նին այն ի­րադ­րու­թյան շուրջ, ո­րը հաս­տատ­վել է Ար­ցա­խում և նրա շուր­ջը։ «Ճի՞շտ է, որ այս պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օր­վա­նից Ռու­սաս­տա­նը Ձեզ ա­ռա­ջար­կել է կար­գա­վոր­ման զա­նա­զան տար­բե­րակ­ներ, ու շատ լավ տար­բե­րակ­ներ, իսկ Դուք ա­մեն ան­գամ ու­շա­դիր լսում էիք այդ ա­ռա­ջար­կու­թյուն­ներն ու հրա­ժար­վում»,- հարց­րել է Բա­բա­յա­նը։ Երկ­րորդ հար­ցը տա­լիս նա տե­ղե­կա­ցավ, թե ճի՞շտ է, որ Ար­ցա­խում պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րե­րից Փա­շի­նյա­նին օգ­նու­թյուն է խոս­տաց­վել։ «Եվ ձեզ այդ օգ­նու­թյունն ակն­թար­թո­րեն տրա­մադր­վել է, ընդ ո­րում՝ վիթ­խա­րի չա­փե­րով։ Ճի՞շտ է, որ հայ­կա­կան ռազ­մա­կան օ­դա­նա­վա­կա­յան­նե­րում (և ոչ միայն ռազ­մա­կան) տաս­նյակ­նե­րով էին վայ­րէջք կա­տա­րում ռու­սա­կան ռազ­մատ­րանս­պոր­տա­յին ինք­նա­թիռ­նե­րը։ Պա­տաս­խա­նեք, խնդ­րեմ, ճի՞շտ է, որ դուք ստա­ցել եք զեն­քի այն հա­մա­կար­գե­րը, ո­րոնք խնդ­րել եք»,- հարց­րել է լրագ­րո­ղը՝ հար­ցե­րին ազն­վո­րեն պա­տաս­խա­նե­լու կոչ ա­նե­լով և խոս­տա­նա­լով հա­կա­ռակ դեպ­քում «ա­վե­լի կոնկ­րետ հար­ցեր տալ»։


Մար­գա­րի­տա Սի­մո­նյանն իր հեր­թին նույն­պես հար­ցեր է տվել Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տին։ «Ճի՞շտ է, որ այդ ամ­բողջ ըն­թաց­քում դուք, պա­րոն Փա­շի­նյան, խոր­հր­դակ­ցել, բա­նակ­ցել եք ԱՄՆ-ում ձեր բա­րե­կամ­նե­րի հետ, տար­բեր, նույ­նիսկ ոչ ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կի, ու հենց այդ պատ­ճա­ռով էիք դան­դա­ղում, ո­րով­հետև չէիք ըն­դու­նում այն միակ ո­րո­շում­նե­րը, ո­րոնք կա­րե­լի էր ըն­դու­նել, և ո­րոնք ա­ռա­ջար­կում էր Ռու­սաս­տա­նը այդ ա­մե­նը կա­սեց­նե­լու հա­մար։ Ճի՞շտ է, որ հենց այդ բա­նակ­ցու­թյուն­ներն ու Ձեր բա­նակ­ցորդ­նե­րը, Ձեր դան­դաղ­կո­տու­թյունն ու ա­նո­րո­շու­թյու­նը, եր­կու ա­թո­ռի նս­տե­լու Ձեր փոր­ձը հան­գեց­րին նրան, ին­չին հան­գեց­րին։ Ճի՞շտ է, որ Դուք այդ ամ­բողջ ժա­մա­նակ բա­նակ­ցում էիք նրանց հետ։ Խնդ­րում եմ ինձ էլ պա­տաս­խա­նեք Ռո­ման Բա­բա­յա­նին պա­տաս­խա­նե­լու ժա­մա­նակ»,- ա­սել է նա։
Հայ­կա­կան բա­նա­կի ի­րա­կան ստեղ­ծող­նե­րից մե­կը՝ գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Նո­րատ Տեր- Գրի­գո­րյան­ցը, նո­յեմ­բե­րի 8-ին հա­մոզ­ված էր, որ «դեռ ա­մեն ինչ կո­րած չէ», որ «դեռ ուշ չէ Ադր­բե­ջա­նի բա­նա­կը պար­կի մեջ գցե­լը»։ Ո՞վ, ե­թե ոչ նա, ա­վե­լի լավ գի­տեր, թե ինչ ա­ղե­տա­լի վի­ճա­կում էին Ար­ցա­խի ինք­նա­պաշտ­պա­նու­թյան ջո­կատ­ներն ու ողջ Հա­յաս­տա­նը 1992 թ. ամ­ռա­նը։ Բայց չէ՞ որ չդա­վա­ճա­նե­ցին, պաշտ­պա­նե­ցին յու­րա­յին­նե­րին։ ՈՒ 1993-ին ան­ցան հա­կա­հար­ձակ­ման։ Իսկ հի­մա... Ես միայն մի քաղ­վածք կբե­րեմ գե­նե­րալ-լեյ­տե­նան­տի ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րից. «Նկա­տե­ցի՞ք, որ հա­կա­ռա­կոր­դը չսկ­սեց գլ­խա­վոր հար­վա­ծը հասց­նել կենտ­րո­նին, այլ գնաց դե­պի թևե­րը։ Հայ­կա­կան հրա­մա­նա­տա­րու­թյու­նը պետք է վա­ղօ­րոք լուրջ ռե­զերվ­ներ պա­հեր թևե­րում։ Պետք էր ռե­զերվ­ներ պա­հել ձախ թևում՝ Վար­դե­նի­սի և Մար­տա­կեր­տի միջև, աջ թևում՝ Հո­րա­դի­զի մոտ և Ղա­րա­բա­ղի տա­րած­քում՝ քիչ ա­վե­լի խոր։ Ռե­զերվ­ներն անհ­րա­ժեշտ էին հան­կար­ծա­կի ծա­գող խն­դիր­նե­րի լուծ­ման հա­մար»։


ՈՒ՞մ էիք դա հայտ­նում, Նո­րատ Տեր-Գրի­գո­րյանց։ Այն տա­կանք­նե­րին, ո­րոնք ընդ­հան­րա­պես չէի՞ն ու­զում կռ­վել հայ­կա­կան հո­ղի հա­մար. նրանց, փո­ղից բա­ցի, ո­չինչ չի հե­տաք­րք­րել և չի հե­տաք­րք­րում։ Նո­յեմ­բե­րի 8-ին Դուք չէիք կա­րող ի­մա­նալ, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­ներն ու ստե­փա­նա­կերտ­ցի տա­կանքն ար­դեն ա­մեն ինչ ո­րո­շել են։ Ռո­ման Բա­բա­յա­նի և Մար­գա­րի­տա Սի­մո­նյա­նի հար­ցե­րին ոչ ոք չի պա­տաս­խա­նի. դա­վա­ճան­նե­րը գե­րա­դա­սում են շա­րու­նա­կել լռել, միայն թե պաշտ­պա­նեն ի­րենց իշ­խա­նա­կան ա­թոռ­նե­րը։ Իսկ ես այլ կար­գի հարց ու­նեմ. ին­չու՞ Փա­շի­ն­յանն ու Հա­րու­թյու­նյա­նը, ի­մա­նա­լով, որ Տեր-Գրի­գո­րյան­ցը ողջ-ա­ռողջ է և խել­քը տե­ղը, նրան չներգ­րա­վե­ցին Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյա­նը։ 90-ա­կան­նե­րին նա և նրա նման սպա­նե­րը փր­կե­ցին ի­րա­վի­ճա­կը, ոչ թե «իջևան­նե­րից ե­կած» ա­պուշ­նե­րը։ Չէ՞ որ Տեր-Գրի­գո­րյան­ցի ժա­մա­նակ հո­ղե­րի (կամ զեն­քի) «առևտուր» չկար ընդ­հան­րա­պես։


Ա­մեն կող­մից կա­ռա­վա­րու­թյան և ան­ձամբ Փա­շի­նյա­նի վրա ցու­նա­միի ա­լի­քի պես կոշտ և «ան­հար­մար» հար­ցեր են թափ­վում, ո­րոնց Երևա­նում պա­տաս­խա­նող չկա։ Մենք մտա­դիր չենք փնտ­րե­լու այդ հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը։ Հայտ­նի է պա­տաս­խա­նո­ղը, ինչ­պես և հայց­վո­րը։ Հայց­վորն է ողջ հայ ժո­ղո­վուր­դը։ Նո­յեմ­բե­րի 16-ին պաշ­տո­նին հրա­ժեշտ տվեց ար­տա­քին գոր­ծե­րի քո վախ­կոտ նա­խա­րա­րը, Փա­շի­նյան։ Շատ շու­տով «կվա­զի» նաև քո ան­փա­ռու­նակ «կու­սակ­ցու­թյու­նը», ո­րով­հետև Սփյուռ­քում, բա­ցի ԼԳԲՏ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րից, դեռ կան նաև այն­պի­սիք, ո­րոնք ի վի­ճա­կի են ի­րա­գոր­ծե­լու «Նե­մե­սիս-2» գոր­ծո­ղու­թյու­նը։ Եվ բո­լորդ դա հիա­նա­լի գի­տեք։
Մենք մտա­ծում ենք տե­ղի ու­նե­ցած ող­բեր­գու­թյան, մեր ազ­գա­յին ա­ղե­տի ո­րոշ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րի մա­սին։ Այն, ինչ ար­վեց մեր ողջ ազ­գի հետ (ան­գամ, են­թադ­րենք, որ դեռ ոչ մինչև վերջ...), ճշգ­րիտ պատ­ճենն է Հա­րավս­լա­վիա­յի, հե­տո նաև Սեր­բիա­յի ոչն­չաց­ման։ 2008-09 թթ. սույն տո­ղե­րի հե­ղի­նա­կը ան­ձամբ էր պայ­քա­րում ա­մե­րի­կա­ցի­նե­րի կող­մից պար­տադր­վող «Այ­սր­կով­կա­սյան Դեյ­թոն» պլա­նի դեմ, և ե­թե մի քա­նի օր ա­ռաջ հրա­ժա­րա­կան տված փո­խարտ­գործ­նա­խա­րար Շա­վարշ Քո­չա­րյա­նը քա­ջու­թյուն ու­նե­նա, կհաս­տա­տի իմ ա­սա­ծը։ Ար­դեն այն ժա­մա­նակ պատ­րաստ էր Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի օգ­նու­թյամբ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը... վե­րաց­նե­լու ա­մե­րի­կյան պլա­նը։ Հար­կա­վոր էր մի տա­կանք, որ ի­րա­գոր­ծեր ա­մե­րի­կյան ծրա­գի­րը։ Եվ այդ­պի­սի տա­կանք գտն­վեց։ Այդ ան­ձին ակն­հայ­տո­րեն ա­ռաջ է քա­շել վախ­կոտ, ոչն­չու­թյուն, ոչ հայ, կա­պի­տու­լյանտ, ոչ տղա­մարդ, ար­տա­քին ու­ժե­րի գոր­ծա­կալ Տեր-Պետ­րո­սյա­նը։ Ա­հա նրա վար­չա­պետ Հրանտ Բագ­րա­տյանն ար­դեն բա­ցա­հայ­տո­րեն հայ­տա­րա­րում է, որ և՛ Փա­շի­նյա­նը, և՛ մեր «նա­խա­գա­հու­հի» Ար­մեն Սարգ­սյանն ի­րա­կա­նաց­նում են ինչ-որ անգ­լիա­կան ծրա­գիր։ Բագ­րա­տյան, էա­կան ուղ­ղում կա. դա ոչ թե անգ­լիա­կան, այլ անգ­լո-ա­մե­րի­կա-իս­րա­յե­լա­կան ծրա­գիր է։ Սկս­վել է դեռ 2001 թ., երբ ապ­շե­րո­նյան խա­նու­թյանն սկ­սե­ցին ա­նօ­դա­չու­ներ մա­տա­կա­րա­րել, երբ ապ­շե­րո­նյան խա­նու­թյու­նում սկ­սե­ցին թուր­քա­կան և իս­րա­յե­լա­կան ռազ­մա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի գոր­ծա­րան­ներ կա­ռու­ցել։


Այժմ ակն­հայտ է. Արևմուտ­քից ուղղ­վա­ծու­թյուն ստա­ցած «Նրանք բո­լո­րը գո­ղեր են» ստոր սահ­ման­ման վրա ար­ված հաշ­վար­կը ճիշտ դուրս ե­կավ Հա­յաս­տա­նի բնակ­չու­թյան 30-35 %-ի հա­մար, և Ար­ցա­խում էլ գտն­վե­ցին այդ­պի­սի տա­կանք­ներ։ Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի և Սփյուռ­քի կեղծ հա­յե­րի ա­ռու­մով բա­ցար­ձա­կա­պես ա­մեն ինչ հաս­կա­նա­լի է։ Ինչ­պես հաս­կա­նա­լի է և այն, թե ին­չու կա­յին և դեռ կան բազ­մա­թիվ ան­խելք ու պար­զա­միտ մար­դիկ, ո­րոնք 2018 թ. «փո­ղո­ցա­յին հե­ղա­փո­խա­կան­նե­րին» շա­րու­նա­կում են ըն­կա­լել գրե­թե որ­պես երկ­նա­յին հրեշ­տակ­նե­րի, թեև այդ տա­կանք­նե­րը 2020 թ. բա­վա­կա­նա­չափ բա­ցա­հայ­տել էին ի­րենց նող­կա­լի էու­թյու­նը։ Հա­սա­րա­կու­թյան թափթ­փուկ­նե­րի հար­ցում, նույ­նիսկ «յան»-ով վեր­ջա­ցող ազ­գա­նուն­ներ ու­նե­ցող­նե­րի, ա­մեն ինչ պարզ է։ Նրանք «խփ­ված խա­ղա­թուղթ» են. շու­տով նրանց աղ­բարկղ կնե­տեն ան­գամ նրանք, ով­քեր նրանց հա­վա­քագ­րել ու փո­ղոց­ներն էին ու­ղար­կել։


Ինձ մի հարց է հե­տաք­րք­րում. իսկ ին­չու՞ Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը չհա­կա­ռակ­վե­ցին Սո­րո­սի հետ սեր­տո­րեն կապ­ված Բայ­դե­նի պլա­նին։ Մնա­ցածն ան­հե­տաքր­քիր է։ Ին­չու՞ Բայ­դե­նի։ Ո­րով­հետև հենց «գա­զա­գործ» Բայ­դենն է կանգ­նած այն «Հա­րա­վա­յին գա­զա­յին մի­ջանցք» նա­խագ­ծի հետևում, որն ըստ պլա­նի պետք է գնա Ի­րա­նին սահ­մա­նա­կից հենց այն հո­ղե­րով, ո­րոնք զիջ­վում էին «մար­տա­վա­րա­կան նա­հան­ջի» նկա­տա­ռում­նե­րով։ Հենց նա է Ա­լիևին հրա­մա­յել, որ նա 2016 թ. ապ­րի­լին հար­ձակ­վի Ար­ցա­խի վրա։ Հենց նա է Դոն­բա­սի 2014 թ. պա­տե­րազ­մի մա­սին հրա­մա­նը տվել (թեր­թա­քա­րա­յին գա­զի հա­մար)։ Ի­րանն ար­դեն հա­տու­ցում է. Թուր­քիա­յի կող­մից մեր տա­րա­ծաշր­ջան բեր­ված ա­հա­բե­կիչ­նե­րը վեր­ջերս փոր­ձել էին «Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան գո­տու» օ­կու­պաց­ված տա­րած­քից հար­ձակ­վել Ի­րա­նի տա­րած­քի վրա։ Այժմ տե­ղե­կու­թյուն­ներ կան, որ Ի­րա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը հաս­տա­տել են ե­րեք զին­ծա­ռա­յո­ղի զոհ­վե­լը Արևմտյան Ադր­բե­ջան նա­հան­գում, երբ Ի­րա­նի սահ­մա­նա­պահ­նե­րը կտ­րել են ա­հա­բե­կիչ­նե­րի ջո­կա­տի ճա­նա­պար­հը և թույլ չեն տվել անց­նել։ Հար­ձակ­վող­նե­րի քա­նա­կը և մար­տի ման­րա­մաս­ներն ստույգ հայտ­նի չեն, բայց ճշտ­վում են։ Նաև տե­ղե­կու­թյուն­ներ կան, որ ա­հա­բե­կիչ­ներն ար­դեն սպառ­նում են Ար­ցա­խում գտն­վող ռու­սա­կան զոր­քե­րին։ Իսկ Թուր­քիան ճգ­նում է մեր տա­րա­ծաշր­ջա­նում ստեղ­ծել սե­փա­կան օ­կու­պա­ցիա­յի գո­տին։


Ռու­սաս­տա­նի նա­խա­գահն Ան­կա­րա­յին ար­դեն այն­քան է զի­ջել Այ­սր­կով­կա­սում, որ ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րի կեղծ «ե­րաշ­խիք­նե­րին» ա­պա­վի­նե­լը կն­շա­նա­կեր հի­մա­րու­թյան դրսևո­րում։  Կո­սո­վո­յում ու Մե­տո­խիա­յում էլ էին «կանգ­նած» ռուս­նե­րը։ Պու­տինն ին­քը նրանց դուրս տա­րավ, երբ չցան­կա­ցավ, որ իր եր­կիրն էլ մաս­նա­կից դարձ­նեն սերբ ժո­ղովր­դի ցե­ղաս­պա­նու­թյա­նը։ Բալ­կան­նե­րում ցե­ղաս­պա­նու­թյուն է, ոչ թե խա­ղա­ղու­թյուն ու բա­րե­կե­ցու­թյուն։ Երևա­նի և Ստե­փա­նա­կեր­տի ծախ­ված­նե­րը նույն ճա­նա­պարհն են բռ­նել՝ հայ ժո­ղովր­դի ցե­ղաս­պա­նու­թյան ճա­նա­պար­հը։ Ե­թե Հա­յաս­տա­նում դեռ հա­յեր կան, թող կանգ­նեն ու վերջ տան դա­վա­ճան­նե­րի զա­ռան­ցանք­նե­րը լսե­լուն։
Եվ վեր­ջի­նը. Փա­շի­նյան և Ա­լիև, չե՞ք վա­խե­նում, որ ի­զուր եք շտա­պել շնոր­հա­վո­րել Բայ­դե­նին։ Նո­յեմ­բե­րի 14-ին Թրամ­փը հայ­տա­րա­րեց, որ հաղ­թել է Փեն­սիլ­վա­նիա­յի ընտ­րա­տա­րած­քում, իսկ այն ընտ­րու­թյուն­նե­րում հաղ­թե­լու ա­ռանց­քա­յին նա­հանգ­նե­րից մեկն է. այն­տեղ հաղ­թա­նա­կը բե­րում է ընտ­րիչ­նե­րի 20 ձայն։ ԱՄՆ-ում դեռ ա­մեն ինչ չի ա­վարտ­վել։ Թրամ­փը հի­շա­չար է, Փա­շի­նյան և Ա­լիև։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 103450

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ