Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Բազմաթիվ մարդկանց կյանքն անցնում է անմիտ, անպտուղ և իրական կյանքից հեռու ամենօրյա դատարկախոսություններով

Բազմաթիվ մարդկանց կյանքն անցնում է անմիտ, անպտուղ և իրական կյանքից հեռու ամենօրյա դատարկախոսություններով
07.08.2024 | 12:15

Լավագույն արդյունքը լինում է այն երկրներում ու մարդկային գործունեության այն ոլորտներում, որտեղ, արմատ-քոքից բռնած մինչև վերև, հնարավորինս ամեն ինչ վերլուծվում ու հասկացվում է և համապատասխան գնահատական է ստանում։

Բայց դա գործի մեկ երրորդն է, քանի որ՝

1․ անալիզ-վերլուծման փուլից հետո գալիս է

2․ ապագայի սինթեզ-պլանավորումը,

3․ կյանքի պլանավորած որևէ տարբերակի իրականացումը։

Իսկ այդ ամենին նախորդում է տարբեր բնույթի ռացիոնալ կամ տհաս-իռացիոնալ գաղափարների գեներացումը, որից հետո լուրջ հասարակությունները սկսում են դրանցից առավել հավանական ու ռացիոնալ տարբերակների խորացված անալիզը։

Իսկ ինչ վերաբերում է ոչ այնքան լուրջ հասարակություններին, որոնք չեմպիոն են ամենաաբսուրդ գաղափարներ առաջ քաշելու «սուրբ» գործում, ամեն ինչ ավարտվում է նախնական գաղափարների դաշտում մի քիչ քչփորելով, որից հետո, շատ խաղալիքներ ունեցող մանկան նման, արագ մոռանում են դրա մասին։

Սրա հետ կապված մյուս լուրջ ցավը մեզնում թեկուզ ամենահում վիճակում գտնվող գաղափարը շփոթել-խառնելն է դրա իրականացման հետ։

Հարյուր տոկոսով համոզված լինելով, որ մի օր առաջ իր մտքով անցած գաղափարը շատ հեռու է իրականություն դառնալուց, մեզնում մեծ քանակությամբ գաղափարի գեներատորներ կամ գաղափարագարներ, դրանց մասին ոգևորությամբ խոսում են, կարծես դրանք արդեն իրականացվել են։

Այսպիսով իրական կյանքը փոխարինվում է գաղափարների մասին անվերջ դատարկ խոսակցություններով, որը կյանքի վակուումը լցնելու միջոց է և որն էլ հենց կյանքի իմիտացիան է։

Որևէ մեկը հաշված կա՞, թե վերջին 30+ տարվա ընթացքում ու դեռ դրանից էլ շատ առաջ մեզնում քանի դատարկ զրույց-ժամ է ծախսվել մարդկանց գլխից մեծ գաղափարների ոչ պրոֆեսիոնալ, բայց պրոֆեսիոնալիզմի հավակնությամբ վայ-քննարկումների համար։

Սա խոր անալիզի արժանի երևույթ է, երբ համարվում է նորմալ, որ բազմաթիվ մարդկանց կյանքը անցնում է անմիտ, անպտուղ և իրական կյանքից հեռու ամենօրյա դատարկախոսություններով։

Մի իրավիճակ, որը խոսում է քաղաքական ու գաղափարական դաշտում մեր ոչ մրցունակ լինելու մասին։

Եվ եթե նույնիսկ մի կողմ թողնենք քաղաքական ու գաղափարական կյանքը և խոսենք տնտեսական որևէ ոլորտում մրցունալ լինելու մասին, ապա կա՞ որևէ նման ոլորտ, որում մենք կարող ենք համարվել մրցունակ, լինի այդ ոլորտը արդյունաբերական, թե գյուղատնտեսական։

Եվ մեկ-մեկ էլ չի խանգարի հիշել, որ իրական անկախությունը սկսվում է առաջին հերթին տնտեսական ոլորտներում մրցունակ լինելուց, որը միակ հիմքն է քաղաքական ու ուժային դաշտում ևս անկախ լինելու։

Մնացյալը հեքիաթների աշխարհից է:

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3917

Մեկնաբանություններ